Loading

Ռոբոտային վիրաբուժական համակարգ

27.01.2026

Էրեբունի բժշկական կենտրոնը ձեռք է բերել EDGE MEDICAL ընկերության արտադրության վերջին սերնդի բազմամուտքային MP 2000 համակարգը ռոբոտային վիրաբուժություն կատարելու նպատակով։ EDGE MEDICAL-ը վիրաբուժական ռոբոտների արտադրության արագ զարգացող մասնագիտացված չինական ընկերություն է, որը գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է իր կայուն տեղն ու դերը գրանցել աշխարհի քարտեզի վրա։ Երիտասարդ բժիշկների մասնագիտական աճին մշտապես աջակցող պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությունն ու ռոբոտիկ վիրաբուժության այս համակարգի ձեռքբերումը ռազմավարական հերթական քայլն է նոր՝ առավել բարձր մակարդակի հասցնելու վիրաբուժական ծառայությունները տարածաշրջանում։

Ռոբոտային վիրաբուժական համակարգ
Ռոբոտային վիրաբուժական համակարգ
Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR