Loading

Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման միաժամանակ կատարված վիրահատություն

10.09.2015

Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման միաժամանակ կատարված վիրահատություն
Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման միաժամանակ կատարված վիրահատություն

Զարկերակների ամենատարածված խցանող հիվանդությանը՝ աթերոսկլերոզին, բնորոշ են, այսպես կոչված, մուլտիֆոկալ ախտահարումները: Դա նշանակում է, որ աթերոսկլերոզը վնասում է օրգանիզմի զարկերակներից միանգամից մի քանիսը: Առավել հաճախ հանդիպում են սրտի պսակաձև, քնային և ստորին վերջույթների զարկերակների ախտահարման տարբեր համակցումներ: Ներկայում գոյություն ունեն զարկերակների խցանումների/նեղացումների բուժման արդյունավետ մի քանի եղանակներ՝ պրոթեզավորում, շունտավորում, էնդարտերէկտոմիա, բալոնային դիլատացիա և ստենտավորում: Բուժման եղանակի ընտրությունը (այլ հավասար հանգամանքների դեպքում) թելադրվում է ուղեկցող հիվանդությունների առկայությունից և նրանց արտահայտվածության աստիճանից: Վերջերս շատ բնութագրական մի դեպք է հանդիպել Էրեբունի ԲԿ-ում: Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպքՔնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպքՀիվանդ Ռ.Հ., 61 տարեկան, նախկինում տարել է սրտամկանի ինֆարկտ (որը արդյունք է սրտի պսակաձև անոթների ախտահարման): Բացի այդ, ունեցել է մշտական շողացող առիթմիա, գտնվել է սրտաբանի հսկողության տակ, ստանում էր վարֆարին (վերջին օրերին՝ անկանոն): Ավելի քան 10 տարի առաջ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որի համար ստացել է դեղորայք հաբերի տեսքով, իսկ վերջին ամսվա ընթացքում՝ ինսուլին: Միևնույն ժամանակ, շարունակել է ծխել, մոտ 20 գլանակ՝ օրեկան: Վերջին մեկ տարվա ընթացքւմ նկատել է աջ սրունքի ցավեր՝ 150-200 մետր քայլելիս, ընդմիջվող կաղություն, որի համար չի հետազոտվել և չի բուժվել: Վերջին ամիսներին հայտնաբերվել է շագանակագեղձի գոյացություն, որի չարորակ բնույթը հաստատվել է հետազոտության արդյունքում, հավանական է մետաստատիկ ախտահարում լիմֆատիկ հանգույցներում և ոսկրերում (առայժմ հաստատված չէ): Հիվանդը պատրաստվում էր մեկնել արտասահման շագանակագեղձի բուժման համար, սակայն թոքաբորբի պատճառով հոսպիտալացվել էր: Թոքաբորբի բուժման ընթացքում սկսվել էին սաստիկ ցավեր ձախ ստորին վերջույթում, սառնություն, թմրածություն, քայլելու անհնարություն: Ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի զարկերակային խցանում, հրավիրվել է անոթային վիրաբույժ և հիվանդը19/08/2015 տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, : Լրացուցիչ հետազոտություններով հայտնաբերվել է. -Առկա է որովայնային աորտայի վերջնամասի և զույգ զստային զարկերակների խցանում: Ընդ որում, աջ զստային զարկերակի խցանումը գնահատվել է որպես հին, ինչը պատճառ է եղել նախկինում եղած ընդմիջվող կաղությանը, իսկ աորտայի և ձախ զստային հատվածի խցանումը գնահատվել է որպես թարմ՝ նախկինում առկա նեղացման ֆոնի վրա: Ձախ վերջույթի զարկերակային արյան շրջանառությունը կտրուկ իջած է, առկա է գանգրենայի զարգացման մեծ վտանգ: (SCAN CT)

- Հայտնաբերվել է զույգ ներքին քնային զարկերակների նեղացում մինչև 75% (գրեթե հավասար աստիճանի, ձախից ներպատային թրոմբով):

Բացի նշվածից, հիվանդի փաստացի ախտորոշման մեջ առկա է նաև հետևյալը. - սրտի իշեմիկ հիվանդություն, կրած սրտամկանի ինֆարկտ, մշտական շողացող առիթմիա, քրոնիկ սրտային անբավարարություն NYHA II-III,

- շաքարային դիաբետ, II, ինսուլինապահանջ, դեկոմպենսացիա,

- շագանակագեղձի ուռուցք՝ մետաստատիկ ախտահարումներով,

- քրոնիկ բրոնխիտ, կրած ստորբլթային երկկողմանի թոքաբորբ:

Հիվանդի հիմնական գանգատն էր՝ ձախ ստորին վերջույթի վիճակը: Սակայն հայտնաբերված քնային զարկերակների նեղացման աստիճանը պահանջում էր առաջնահերթ գործողություն այդ համակարգում: Իսկ երկրորդ փուլով, վերջույթի տվյալ ախտորոշմամբ, սովորաբար գերադասելի է կատարել աորտայից երկթև պրոթեզի տեղադրում դեպի երկու ազդրերը (աորտոբիֆեմորալ շունտավորում): Սակայն նշված պաթոլոգիաների փունջը բացառիկ ռիսկային է դարձնում այդ միջամտությունը, և միակ փոքր ռիսկային միջամտությունը տվյալ վիճակում գանգրենայից խուսափելու համար մնում է ստորին վերջույթին արյան ներհոսք տալ ենթանրակային զարկերակից՝ աքսիլոֆեմորալ շունտավորում: Ուստի, հաշվի առնելով քնային զարկերակների առաջնային միջամտության անհրաժեշտությունը, ձախ ստորին վերջույթի արյան շրջանառության կոպիտ խանգարումը, այլ հիվանդությունները, որոշվեց միաժամանակ կատարել ձախակողմյան կարոտիդ էնդարտերէկտոմիա և ենթանրակ-ազդրային շունտավորում՝ ձախից:

Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպք Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպք

Համապատասխան պատրաստումից հետո ընդհանուր անզգայացման պայմաններում Անոթային և լազերային վիրաբուժության ծառայության ղեկավարի՝ Ա. Բադալյանի կողմից կատարվել է վիրահատական միջամտություն՝ 20/08/2015թ., որը տևել է մոտ 3,5-4 ժամ և ընթացել է առանց բարդությունների: Վիրահատական վերքերը լավացել են առաջնային ձգումով: Ստորին վերջույթի վիճակը զգալի բարելավել է, անհամեմատ մեղմացել են ցավերը, հիվանդը քայլում է մինչև 200 մ՝ առանց ցավերի: Դուրս է գրվել 29/08/2015:

Հիվանդին նախատեսվում է կատարել աջ ներքին քնային զարկերակի միջամտություն՝ օնկոլոգիական բուժման առաջին փուլից հետո: Հարկ է նշել, որ առանձին քնային զարկերակների և ստորին վերջույթների կամ աորտայի միջամտություններ հաճախ են կատարվում մեր կլինիկայում և իրենցից ներկայացնում են առօրյա աշխատանք: Սակայն միաժամանակ կատարվող միջամտությունները, որոնք պացիենտի մոտ իրականացվում են այլ ծանր ուղեկցող հիվանդությունների համադրությամբ, հանդիսանում են բացառիկ դեպք:

+374 10 47 11 00
QR
Price list QR