Loading

Ողնաշարի կոտրվածքների բուժումը մինիմալ ինվազիվ եղանակով

28.06.2016

Ողնաշարի կոտրվածքների բուժումը մինիմալ ինվազիվ եղանակով
Ողնաշարի կոտրվածքների բուժումը մինիմալ ինվազիվ եղանակով

Ողնաշարի կոտրվածքի բուժման ժամանակակից մեթոդները ենթադւում են կոտրվածքի ճիշտ ուղղում և կայուն Ֆիքսում: Հիմնականում դա կատարվում է տրանսպեդիկուլյար իմպլանտների օգնությամբ: Սովորաբար դրանք դրվում են ողնաշարի հետին բաց մուտքից, որն էլ հանգեցնում է որոշակի քանակի արյան կորստին և մեծ վիրահատական վերքի առաջացմանը: Ընդվորում դժվարանում և ձգձգվում է վերքի ապաքինումը (հնարավոր են հետվիրահատական բարդություններ):

Տրանսպեդիկուլյար տեխնիկայի զարգացումը հանգեցրեց մինիմալ ինվազիվ մեթոդի ստեղծմանը և դրա կիրառմանը ողնաշարի կոտրվածքների բուժման ժամանակ: Դրա համար ստեղծված են հատուկ գործիքների և իմպլանտների հավաքածուներ, որոնք թույլ են տալիս անցկացնել տրանսպեդիկուլյար պտուտակներ փոքրիկ մաշկային կտրվածքի միջով՝ չվնասելով օրգանիզմի մկանային կամ այլ կառուցվածքներ:

Ողնաշարի կոտրվածք Ողնաշարի կոտրվածք

51տ. հիվանդ Գ.Լ.,-ն.26.05.2016թ. ընդունվել է հիվանդանոց կապակցված վնասվածքով; L3 և Th12 ողերի կոմպրեսիոն կոտրվածք , կոնքի և ձախ սրունքի կոտրվածք: Ողնաշարի պաթոլոգիայի և վերտեբրալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար՝ Կ. Գ. Մոմջյան և բժիշկ-վերտեբրոլոգ Կ. Հայրապետյանը անցկացրեցին մինիմալ ինվազիվ մեթոդով վիրահատություն՝ կոտրվածքների ուղղում և ֆիքսում; 6 փոքր կտրվածքներից անցկացվեցին տրանսպեդիկուլյար պտուտակներ դեպի Th11 L3 և L4 ողեր, նույն կտրվածքներից երկու կողմից անցկացվեցին ձողեր, որոնց օգնությամբ հնարավոր դարձավ վերականգնել կոտրված ողերը և ֆիքսել նրանց դիրքը:

Հետվիրահատական շրջանը անցավ սահուն, հիվանդը դուրս գրվեց 4-րդ օրը : Այսպիսի իննովատիվ (նորարարական) մեթոդով արդեն վիրահատվել են 8 հիվանդ և ունեցել են դրական արդյունք:

Ողնաշարի կոտրվածքի մինիմալ ինվազիվ բուժման մեթոդը առաջին անգամ և մեծ հաջողությամբ իրականացվել է Էրեբունի ԲԿ-ում: Այն թույլ է տալիս շատ արագ ,հենց հաջորդ օրը հիվանդին ոտքի կանգնեցնել, նվազեցնում է ցավի զգացողությունը և ցավազրկող միջոցների օգտագործման պահանջը: Այն թույլ է տալիս չօգտագործել վերքի դրենաժներ և այլ հարմարանքներ, հիվանդին շուտ դուրս գրել առանց վերքի ինֆեկցիավորման ռիսկի:

Ողնաշարի կոտրվածք Ողնաշարի կոտրվածք

+374 10 47 11 00
QR
Price list QR