Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններից մասնագետները հավաքվել են Գյումրիում՝ քննարկելու կաթվածի բուժման հիմնահարցերը: Արդեն երկրորդ անգամ է՝ «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի կենտրոնը ԱԱԻ նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում է Կաթվածի գարնանային դպրոց:
Այս անգամ թեման հետին շրջանառության կաթվածի ախտորոշման և բուժման արդիական հարցերն են: Առաջատար երկրների նորագույն մոտեցումները ներկայացնում են նաև տարբեր երկրներից ժամանած հայազգի նյարդաբաններ:
 
    
 
                        
 
                         
                     
                     
                     
                     
                     
                     
                     
        