Loading

Ծնվել է հերոս Հակոբ Գրիգորյանի եղբայրը

09.12.2022

Ծնվել է  հերոս Հակոբ Գրիգորյանի եղբայրը

«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը: Հերոսացած եղբոր պատվին ծնողները նրան Հակոբ են կոչել: Մոր՝ Հումայիկ Գրիգորյանի հղիության ամբողջ ընթացքը հսկել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանը՝ իր թիմի հետ: 46-ամյա կնոջ հղիությունն, ընդհանուր առմամբ հարթ է անցել: 37 շաբաթականում կատարվել է կեսարյան հատում: Փոքրիկ Հակոբը ծնվել է 2890գ քաշով, 50 սմ հասակով: Ժամկետային զինծառայող Հակոբ Գրիգորյանը զոհվել է պատերազմի առաջին օրերին՝ հերոսաբար կռվելով ընկերների հետ: Գրիգորյանները 3 աղջիկ ունեն, Հակոբը տան միակ որդին էր, ուստի ծնողները որոշեցին, որ անպայման ընտանիքում պետք է նորից Հակոբ ծնվի:

+374 10 47 11 00
QR
Price list QR