Loading

«Դիլիջան» ԲԿ միանում է Covid- 19-ի դեմ պայքարին

12.06.2020

«Դիլիջան» ԲԿ միանում է Covid- 19-ի դեմ պայքարին

«Դիլիջան» բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին: Կենտրոնի ախտորոշիչ սարքավորումները, մահճակալային ֆոնդը, վերակենդանացման ծառայությունը հնարավորություն կտան պատշաճ բուժօգնություն մատուցել հիվանդներին: Բուժանձնակազմն անցել է հատուկ վերապատրաստում: ԱՆ ԱԱԻ մասնագետները «Դիլիջան» ԲԿ բժիշկներին, միջին և կրտսեր բուժանձնակազմին անհրաժեշտ գիտելիքներ են փոխանցել բուժօգնության և անվտանգության կանոնների վերաբերյալ, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել բուժանձնակազմի վարակման ռիսկը և հիվանդության տարածումը: 55 մահճակալից բացի առանձնացված է նաև վերակենդանացման ծառայությունը, որտեղ միաժամանակ բուժօգնություն կարող է ստանալ ևս 5 ծայրահեղ ծանր հիվանդ: Հարկ է նկատել, որ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, բոլոր մահճակալների մոտ անցկացված են թթվածնի մատակարարման կետեր: «Դիլիջան» ԲԿ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային հիվանդության բուժման կենտրոն: Սակայն ախտորոշիչ ծառայությունները՝ ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա, ՄՌՏ, սոնոգրաֆիա եւ լաբորատոր ծառայությունները շարունակելու են հասանելի լինել Դիլիջանի տարածաշրջանի ազգաբնակչության համար: Տարածքը և սարքավորումներն ախտահանվում են հակահամաճարակային բոլոր չափորոշիչներին համապատասխան:

+374 10 47 11 00
QR
Price list QR