Loading

Վիտալի Կիսիլյովը կրկին Հայաստանում է

19.07.2021

Վիտալի Կիսիլյովը կրկին Հայաստանում է

Հայաստանում է ռուս հայտնի նյարդավիրաբույժ, Նովոսիբրիսկի նեյրովիրաբուժական կենտրոնի առաջատար մասնագետ Վիտալի Կիսիլյովը: Հայ մասնագետների հետ նյարդավիրաբույժը «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է ներանոթային բնածին արատ ունեցող 4 երեխայի վիրահատություն: Այս երեխաների բուժօգնության համար իրենց ջանքերն են համատեղել «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնները: Մինչ բժիշկ Կիսիլյովի Հայաստան գալը այս երեխաներն արդեն անցել են համապատասխան բուժում, նույնիսկ բաց վիրահատություն, հերթը ներանոթային միջամտությանն էր: Վիրահատությունները բոլորը հաջող են անցել:

+374 10 47 11 00
QR
Price list QR