Loading

Հիմնանորոգվել և վերազինվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքը

25.12.2020

Հիմնանորոգվել և վերազինվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքը
Հիմնանորոգվել և վերազինվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքը

Հիմնանորոգվել և վերազինվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքը:Նույն հարկում մեկտեղված են գինեկոլոգիական բոլոր ծառայությունները: Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում: Գինեկոլոգիական վիրահատությունների համար 2 վիրասրահ է կառուցվել, որոնք համալրվել են վիրահատական՝ լապարոսկոպիկ և հիստերոսկոպիկ սարքերով, անզգայացման սարքով, մոնիթորներով, պերֆուզամատով, դեֆիբրիլյատորով, վիրահատական բազմաֆունկցիոնալ սեղանով և լուսարձակման համակարգով: Վիրահատական բլոկում ներդրված են օդափոխության և ախտահանման հատուկ համակարգեր: Ինտենսիվ թերապիայի սրահի մահճակալների անհատական մոնիթորները 24 ժամյա ռեժիմով կարձանագրեն հիվանդի կենսական ցուցանիշները հետվիրահատական շրջանում, անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն տաքացուցիչներ և արտածծիչ սարքեր: Նույն հարկում են նաեւ ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին հիվանդասենյակները՝ կահավորած են անհրաժեշտ հարմարություններով: «Էրեբունի» ԲԿ-ում տարեկան կատարվում է ավելի քան 2000 գինոկոլոգիական վիրահատություն՝ նվազագույն տրավմատիկ՝ լապարոսկոպիկ եւ հիստերոսկոպիկ մեթոդներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR