Loading

Covid-19 վարակով վերջին հիվանդները դուրս են գրվում

03.09.2020

 Covid-19 վարակով վերջին հիվանդները  դուրս են գրվում

6 ամսյա պայքար եւ «Էրեբունի» ԲԿ-ը դուրս է գրում կորոնավիրուսային հիվանդությամբ վերջին հիվանդներին:

Համավարակի ընթացքում աշխատանքին բժշկական կենտրոնը պատրաստվել էր տարեսկզբից՝ հաշվի այլ երկներում իրավիճակը:

Առաջին քայլերն ուղղվեցին վարակի կանխարգելմանը, բուժաշխատողների իրազեկմանը, բուժման միջազգային ուղեցույցների ներդրմանը:

Դեռեւս հունվարից «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի հրամանով ուժեղացվեց զգոնությունը շնչառական բոլոր հիվանդություններով պացիենտների նկատմամբ:

Ուժեղացված հսկողություն սահմանվեց ծննդատանը, բժշկական կենտրոնի բոլոր բաժանմուքնենրում: Դադարեցվեցին հիվանդների տեսակցությունները, կիրառության մեջ դրվեցին առողջապահության նախարարության ուղեցույցները: Կատարվեցին ախտահանման լայնածավալ աշխատանքներ: Հատուկ միջոցներով արդեն մի քանի ամիսն եւ օրվա մեջ մի քանի անգամ ախտահանվում է ամբողջ բժշկական կենտրոնը, ինչպես նաեւ բանկն ու մուտքերը:

Պարտադիր դարձավ բուժկենտրոն մտնող յուրաքանչյուր քաղաքացու ջերմաչափումը, ջերմության դեպքում՝ հետագա բուժզննման կազմակերպումը:

Մարտի 30-ին Էրեբունի ԲԿ-ում ախտորոշվեց քովիդ-19 վարակով առաջին հիվանդը, որը ծայրահեղ ծանր վիճակից ապաքինմամբ դուրս եկավ:

Մարտի 27-ի Առողջապահության նախարարության գրության համաձայն՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի հրամանով մահճակալային ֆոնդի 10 տոկոսն առանձնացվեց՝ բացառապես նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժօգնության նպատակով:

Սիրտ-թոքային բաժանմունքում առանձնացվեցին օբստերվացիոն բաժանմունքներ, որոնք համալրվեցին անհրաժեշտ բոլոր հնարավորություններով, յուրաքանչյուր մահճակալի մոտ տեղադրվեց թթվածնի մատակարարման անհատական կետ: Բաժանմունքում համավարակի սկզբից մինչ օրս սպասարվել է 797 հիվանդ:

Փոխվեց բուժկենտրոնի ամենօրյա աշխատանքային ռիթմը՝ այն համապատասխանացվեց համավարակի դեմ պայքարի համընդհանուր սկզբունքներին:

Բոլոր բաժանմունքների ղեկավարներն ամեն օր տեղեկատվություն են ներկայացրել իրենց ծառայությունում տարբեր խնդիրներով դիմած, միաժամանակ կորոնավիրուսի կասկածով հիվանդների մասին: Բոլոր բաժանմուքններում հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդ նմուշառվել է: Ընդհանուր առնամբ «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է 2784 նմուշառում:

Հատուկ ռեժիմով է աշխատել ընդունարանը: Այստեղ է կատարվել բոլոր հիվանդների գրանցումը, առաջնային բուժզննումը, ախտորոշումների ցուցումները:

Գերծանրաբեռնված է աշխատել նաեւ ռադիոլոգիական կենտրոնը: Համավարակի սկզբից մինչ օրս կատարվել է թոքերի մեծածավալ ռենտգեն եւ ԿՀ հետազոտություններ՝ որպես Քովիդ 19 վարակով թոքաբորբերի վաղ ախտորոշիչ հետազոտություն: ԿՏ հետազոտությամբ 3500 հիվանդի ախտորոշվել է Covid-19 վարակին բնորոշ թոքաբորբ:

Covid-19 վարակի բուժման համար առանձնացված մահճակալային ֆոնդի եւս 10 տոկոսը հատկացվեց վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդների բուժմանը:

Քովիդ-19 վարակի դեմ պայքարի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ում բացվեց նաեւ վերակենդանացման նոր բաժանմունք, որպես կարեւոր պայման բաժանմունքը համալրվեց DRAGER ընկերության արհեստական շնչառության սարքերով: Բաժանմունքում ներդրվեց COVID 19 վարակով հիվանդների դինամիկ հոսկողություն ապահովող՝ թոքերի ուլտրաձայնային ախտորոշման մեթոդը: Ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների բուժման համար կիրառվեցին միջազգային չափորոշիչները եւ պրոտոկոլները:

Հատուկ աշխատանքային ռեժիմի անցավ ծննդատունը՝ մի քանի անգամ խստացնելով անվտանգության միջոցառումները: Բացառվեցին տեսակցությունները, հարազատների մուտքը: Սրանով կանխվեց վարակի ներթափանցումը՝ ապահովելով հղիների, ծննդկանների եւ նորածինների անվտանգությունը:

Այս ամենին զուգահեռ՝ «Էրեբունի» ԲԿ-ը, լինելով հանևրապետության ամենախոշոր բազմապրոֆիլ բուժկենտրոններից մեկը, շարունակեց իր աշխատանքը ախտորոշիչ, թերապեւտիկ, վիրաբուժական, սրտաբանական, եւ մյուս բաժանմունքներում, անխափան ապահովվեց պետական այնպիսի կարեւոր ծրագրերի շարունակությունը, ինչպիսիք են սրտի ստենտավորման, իշեմիկ կաթվածի, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի, սանավիացիայի ծրագրերն են: Համավարակի սկզբից մինչ օրս «Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել ռեկորդային՝ 2501 երեխա:

Այսօրվանից, այլեւս չսպասարկելով COVID-19 վարակով հիվանդներին, «Էրեբունի» ԲԿ-ն անցնում է մինչ համավարակի շրջանի՝ իր բնականոն աշխատանքին: Այդ պատճառով հատուկ ախտահանման եւ սանիտարական մաքրման աշխատանքներ են կատարվում ամբողջ բուժկենտրոնում: Մաքրվում է ընդունարանը, բաժանմունքները, ախտորոշիչ ծառայությունները: Այս ամենը նպատակ ունի ստեղծել առավելագույնն անվտանգ միջավայր, շարունակելով ազգաբնակչությանը բարձրորակ բուժծառայությունների մատուցումը:

+374 10 47 11 00
QR
Price list QR