Loading

Անհաս նորածինների եւ առողջական խնդիրներով ծնված փոքրիկների կյանքն ապահով ձեռքերում է

19.07.2019

Անհաս նորածինների եւ առողջական խնդիրներով ծնված փոքրիկների կյանքն ապահով ձեռքերում է
Անհաս նորածինների եւ առողջական խնդիրներով ծնված փոքրիկների կյանքն ապահով ձեռքերում է

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը վերակազմավորվել է եւ իր դռները բացել ամբողջովին նորացած, թարմացված, հագեցած ժամանակակաից հնարավորություններով, թարմացված նորածնային խնամքի պարագաներով: Նորածնային բաժանմոքւոնւմ իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում այն երեխաները, ովքեր ծնվել են բարդացած և վաղաժամ ծննդաբերություններից։ Պերինատալ օգնություն ապահովող ծննդատան ամենաբարձր` երրորդ մակարդակի կարգավիճակը պարտավորեցնում է բուժանձնակազմին միշտ պատրաստ լինել ապահովելու պատշաճ բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ դեպքերում: Ուստի Էրեբունի ԲԿ ղեկավարությունը որոշեց այդ բարդ եւ պատասխանատու աշխատանքը ապահով ձեռքերի հանձնել: Այժմ բաժանմոքւնը ղեկավարում է առողջապահության նախարարության նեոնատոլոգիայի գծով խորհրդատու, պրոֆեսոր Պավել Մազմանյանը: Նորածնային ծառայության վերակազմավորումից հետո ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմանները հիվանդ և անհաս նորածինների բուժումն և խնամքը ապահովելու համար: Բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից ձեռք են ինտենսիվ թերապիա իրականացնելու համար այսօր աշխարհունմ ընդթունված ամենալավ սարքավորումներով: Դրանք են ճապոնական “Atom Medical” արտադրության կյուվեզներ և բաց վերակենդանացման համակարգեր, ֆոտոթերապիայի լամպեր, մոնիտորները, շվեյցարական և գերմանական “Hamilton” և “Stepfan”ընկերությունների թոքերի արհեստական շնչառության սարքեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարձր հաճախականության թոքերի օդափոխությունը:Գերմանական “Medin” ընկերության նորագույն սարքը հնարավորություն է ընձեռում իրականացնել շնչառության ոչ ինվազիվ օժանդակման ողջ ծավալը, այդ թվում և բարձր հաճախականության միջոցով:Սրանք այն ամենն են ինչ անհրաժեշտ է փոքր քաշով կամ խնդիրներ ունեցողզ փոքրիկների կյանքը փրկելու համար: Սակայն բաժանմունքի նորացումը այսքանով չի սահմանափակվում: Նախատեսվում է նաև թարմացնել ախտորոշիչ սարքավորումները՝ նորածինների էխոգրաֆիկ և ռենտգեն հետազոտություններ անցկացնելու համար: Բաժանմունքի կողմից որդեգրվել է շարունակական պերինատալ խնամքի գաղափարը, որը ենթադրում է հղիների խորհրդատվություն և ուսուցում նախքան երեխայի ծնունդը, այնուհետև ստացիոնարում հսկողություն և բուժումը: Ծննդատնից դուրսգրումից հետո երեխաների հսկողության համար ստեղծվել է նաև ամբուլատոր ծառայություն՝ գլխուղեղի սոնոգրաֆիա և նեղ մասնագետների կոնսուլտացիա անցկացնելու հնարավորությամբ: “Էրեբունի” բժշկական կենտրոնում գործում է նաեւ մայրության դպրոց, որտեղ ապագա մայրերը անհրաժեշտ խորհրդատվություն են ստանում կրծքով կերակրման և նորածնի խնամքի վերաբերյալ հարցերի շուրջ:

+374 10 47 11 00
QR
Price list QR