«Էրեբունի» ԲԿ-ում ամերիկացի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ կատարվել է նորարարական վիրահատություն: Արցախում Ռոբերտ Անտոնյանը հրազենային վնասված էր ստացել, որի հետեւանքով վնասվել էր դիմային նյարդը: Անհրաժեշտ էր սեղմ ժամկետում կատարել վիրահատություն, այլապես դիմային նյարդը վերականգնելը անհնար կդառնար: Հայաստանում, սակայն, նման վիրահատություն չէր կատարվել: Վիրահատության ընթացքում անջատվել է ենթալեզվային նյարդը, ապա՝ դիմային նյարդը, որոնք այնուհետեւ միացվել են իրար: Վիրահատությունը հարթ է անցել,այժմ վերականգնողական փուլն է։