Loading

Արդիականացվում են վիրահատարանները

21.01.2022

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրահատական բլոկն արդիականացվում է մշտապես: Բժշկական կենտրոնի հիմանորոգման շրջանակում նորոգվել են վիրահատարանների բոլոր սրահները: Նոր մեթոդների ներդրմամբ պայմանավորված՝ ձեռք են բերվել տարբեր սարքավորումներ, գործիքներ, որոնք այսօր կիրառվում են աշխարհի լավագույն վիրաբուժական կլինիկաներում: Վիրահատությունների ավելի քան 70 տոկոսն իրականացվում է ոչ բաց՝ լապարոսկոպիկ եղանակով: Ավելին, որոշ պաթոլոգիաների դեպքում կիրառվում է բացառապես լապարոսկոպիկ մեթոդը: Ի դեպ, լապարոսկոպիկ վիրահատությունների ծավալով Էրեբունին հանրապետությունում առաջատարն է և նախանշված է էլ ավելի բարձր նշաձող սահմանել: Ընդհանուր առմամբ, Էրեբունի ԲԿ տարբեր բաժանմունքներում տարեկան կատարվում է ավելի քան 21.000 վիրահատություն:

Արդիականացվում են վիրահատարանները
+374 10 47 11 00
QR
Price list QR