Loading

Սեմինար՝ Արգանդային զարկերակների էմբոլիզացիա՝ միոմաների բուժման ժամանակակից մեթոդ՚

07.06.2017

Սեմինար՝ Արգանդային զարկերակների էմբոլիզացիա՝ միոմաների բուժման ժամանակակից մեթոդ՚
Սեմինար՝ Արգանդային զարկերակների էմբոլիզացիա՝ միոմաների բուժման ժամանակակից մեթոդ՚

2017թ. հունիսի 5-ին Երևանում, Double Tree Hilton hotel-ում մեծ հաջողությամբ անցկացվեց սեմինար ՙՙԱրգանդային զարկերակների էմբոլիզացիան, որպես արգանդի միոմաների բուժման ժամանակակից մեթոդ՚՚ թեմայով, որը կազմակերպվել էր Էրեբունի ԲԿ-ի ղեկավարության և բժիշկների կողմից:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Էրեբունի ԲԿ-ի ստրտաբանական կենտրոնի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Գ.Գ. Հայրապետյանը, ինչպես նաև սեմինարի պատվավոր հյուր՝ Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռ.Ա. Աբրահամյանը: Զեկույցով ելույթ ունեցան մանկաբարձ-գինեկոլոգ Գ.Գյոզալյանը /Էրեբունի ԲԿ/, մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Աբովյանը /Էրեբունի ԲԿ/, ինչպես նաև՝ էնդովասկուլյար վիրաբույժ Ա. Ծատուրյանը /Էրեբունի ԲԿ/:

Շոշափվեցին այնպիսի պաթոլոգիայի հայտնաբերման կարևոր ասպեկտները, ինչպիսին է միոման, ինչպես նաև դրա բուժման ժամանակակից մեթոդները: Վերջին տարիներին այդ պաթոլոգիան ավելի հաճախ է հանդիպում ակտիվ վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Ինչպես նաև բեղմնավորման շրջանի տարիքային սահմանները ընդլայնող վերարտադրողական նոր տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է տալիս հղիանալ նույնիսկ դաշտանադադարի տարիքում: Դրա հետ կապված՝ միոմայով տառապող կանանց շրջանում ավելացել է արգանդը պահպանելու ցանկություն ունեցողների քանակը, հատկապես բարձր տարիքային խմբի պացիենտների մոտ:

Ամբողջ աշխարհում մինչև ХХ դարի վերջը արգանդի լեյոմիոմայի բուժման ոսկե չափանիշը մնում էր գիստերեկտոմիան, որը թեպետ և համարվում է այդ պաթոլոգիայի ախտանիշների բուժման ապահով և համեմատաբար անվտանգ մեթոդ, բայց անխուսափելիորեն տանում է դեպի վերարտադրողական ֆունկցիայի կորուստը, կնոջը ֆիզիկական և հոգեբանական տրավմա է հասցնում, խորացնում է արդեն գոյություն ունեցող հոմեոստազի խախտումները: Արգանդի միոմայի բուժման ժամանակակից մոտեցում է համարվում օրգանապահպան մեթոդների ներդրումը և մշակումը պրակտիկայում: Միոմայի բուժման նոր հեռանկարային քիչ ինվազիվ մեթոդիկաներից մեկն է համարվում արգանդային զարկերակների ռենգենվիրաբուժական էնդովասկուլյար բիլատերալ էմբոլիզացիան /ԱԶԷ/:

ԱԶԷ-ն նոր մեթոդ չէ և արդեն 15 տարի է ինչ ակտիվորեն կիրառվում է: Էմբոլիզացիան ընդունված է ամբողջ աշխարհում և ամեն տարի անց են կացվում հարյուր հազարավոր միջամտություններ: Ամենավաղ արդյունքները գրանցվել են 20 տարի առաջ: ԱԶԷ-ի արդյունավետության և անվտանգության մասին ստացվել են Ա դասի ապացույցներ /ուրվագրային ռանդոմիզացված բազմակենտրոն հետազոտություններ/:

Արգանդային զարկերակները արգանդն արյուն մատակարարող հիմնական աղբյուրն են: Արգանդի միոմայի զարկերակային ցանցի կազմությունը այնպիսին է, որ այն չի կարող կոլլատերալներ /կողմնաճյուղեր/ ստեղծել և արյան մատակարարում ստանալ այլ աղբյուրներից: Արգանդային զարկերակների էմբոլիզացիան կայացած մեթոդ է, այսինքն ԱԶԷ անցկացնելուց հետո ոչմի լրացուցիչ բուժում չի պահանջվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԷ -ն ի սկզբանե կիրառվում է որպես մի փուլ կոմպլեքսային բուժման մեջ:

Էնդովասկուլյար վիրաբույժ Ա. Ծատուրյանը իր հաշվետվության մեջ հիմնական շեշտերը դրել էր ԱԶԷ -ի առավելության վրա:

Այդ մեթոդի առավելություններն են՝

-Ցավազրկման անհրաժեշտության բացակայություն և դրա հետ կապված անեսթեզիոլոգիական բարդությունների վտանգի բացակայություն,

- Արյան կորստի նվազագույն ծավալ,

- թրոմբոէմբոլիկ բարդությունների նվազագույն վտանգ,

- ցանկացած վերքային մակերեսի և արգանդի հյուսվածքի սպիացման բացակայություն,

- կոնսերվատիվ միոմեկտոմիայի հակադիր՝ հղիության ընթացքում արգանդի հյուսվածքային պատռվածքի վտանգի նվազեցում,

- հոսպիտալացման և ժամանակավոր անգործունակության կարճաժամկետ տևողության,

- վիրահատության հոգեբանական տրավմայի փաստի, ինչպես նաև ապագայում ռեցիդիվների բացակայություն:

Էմբոլիզացիան թույլ է տալիս միոմատոզ հանգույցները փոխարինել շարակցական հյուսվածքով /այսինքն՝ ԱԶԷ-ից հետո հանգույցներն այլևս միոմատոզ չեն/, անդառնալիորեն նվազեցնել այդ հանգույցների չափսերի փոքրացումը, ազատվել դաշտանային առատ արյունահոսությունից և ճնշման ախտանշաններից /մեծացած արգանդի ճնշումը միզապարկին, ուղիղ աղուն/:

Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի պրոցեսում բարակ /1.5 մմ-ից ոչ ավել/ կաթետերի միջոցով արգանդային զարկերակներ են մտցվում հատուկ գնդիկներ՝ էմբոլներ: Էմբոլները կազմված են հատուկ բժշկական պոլիմերից և ունեն խիստ սահմանված չափս: Դրանք ընտրովի կերպով փակում են արգանդի բոլոր միոմատոզ հանգույցները սնող զարկերակների լուսանցքը: Էմբոլիզացիայի ընթացքում էնդովասկուլյար վիրաբույժին պարտադիր չէ կաթետերով մոտենալ յուրաքանչյուր կոնկրետ հանգույցին և հենց այն էմբոլիզացնել: Հակառակը, շնորհիվ միոմատոզ հանգույցներում արյան հոսքի առանձնահատկություններին, արգանդային զարկերակի դիստալ հատվածից էմբոլների կախույթահեղուկ ներարկելով՝ հաջողվում է դրանց ընտրողական թափանցումը հենց միոմայի զարկերակ՝ շրջադարձելով արգանդի առողջ հատվածի զարկերակներին: ԱԶԷ-ից արդեն 5 րոպե հետո արգանդի անոթներ, որպես այդպիսիք, այլևս չեն մնում. դրանք ամբողջովին փակվում են էմբոլներով, ֆիբրինով և թրոմբոտիկ զանգվածներով: Էմբոլները ոչմի տեղ չեն կարող ՙՙտեղաշարժվել՚՚, ՙՙթռչել՚՚ կամ ՙՙընկնել՚՚ /հիշեցնենք, որ խոսքը գնում է 1 մմ-ից ոչ ավել տրամագծով անոթների մասին/:

Ելույթ ունեցողներին հարցերով դիմեց գինեկոլոգիայի բնագավառում առաջատար մասնագետներից մեկը՝ բ.գ.թ., պրոֆեսոր Կ. Թոխունցը /Երևանի Պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային կրթության մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն/: Նա նշեց արգանդի միոմաների բուժման ժամանակակից մեթոդների, պրակտիկայում օրգանապահպան մեթոդների մշակման ու ներդրման կարևորությունը, որոնց անկասկած կարելի է վերաբերել ԱԶԷ-ն:

Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռ.Ա. Աբրահամյանը նշեց, որ բոլոր նորարարությունները, որ տեղի են ունենում համաշխարհային բժշկության մեջ, մեծ մասամբ ներդրվում և կիրառվում են, և պետք է նշել, մեծ հաջողություն են ունենում հենց Էրեբունի ԲԿ-ում, այդ թվում արգանդային զարկերակների էմբոլիզացիան:

Էրեբունի ԲԿ-ի ստրտաբանական կենտրոնի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Գ.Գ. Հայրապետյանը նշեց, որ ինտերվենցիոն մեթոդը, որը կիրառվում է սրտաբանության մեջ, ցատկահարթակ է դարձել բժշկության մի շարք բնագավառներում, ինչպես նաև գինեկոլոգիայում բուժման մեջ դրա կիրառման համար:

Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Մ.Վ. Մանուկյանը իր ելույթում նշեց սեմինարի կարևորությունը, որը թույլ տվեց լայն հասարակությանը ծանոթացնել գինեկոլոգիայի և էնդովասկուլյար վիրաբուժության բնագավառում համաշխարհային նվաճումների հետ: Սեմինարի մյուս հիմնական նպատակը ԱԶԷ-ի /արգանդային զարկերակների էմբոլիզացիա/ պոպուլյարիզացիան է, որպես արգանդի միոմայի բուժման ավելի քիչ տրավմատիկ և ավելի արդյունավետ մեթոդ:

Հաշվի առնելով, որ հենց միջամտությունը իրականացվում է ներանոթային վիրահատությունների մեթոդիկաներին կատարյալ կերպով տիրապետող ռենգենէնդովասկուլյար վիրաբույժների կողմից, իսկ ցուցումների և հակացուցումների որոշումը, նախավիրահատական հետազոտությունը, ուռուցքաբանական վտանգի հարցում միջամտության անվտանգության ապահովումը, պացիենտների նախապատրաստումը և հետագա դինամիկ հետազոտությունը գտնվում են բժիշկ-գինեկոլոգի իրավասության տակ՝ ապա արգանդի լեյոմիոմայի բուժման մեջ ԱԶԷ-ի հաջողության գրավականը հանդիսանում է տվյալ բնագավառների մասնագետների սերտ համագործակցությունը:

+374 10 47 11 00
QR
Price list QR