Loading

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժության կլինիկան անվանակոչվել է անվանի վիրաբույժի անունով

04.09.2018

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժության կլինիկան անվանակոչվել է անվանի վիրաբույժի անունով
«Էրեբունի» ԲԿ վիրաբուժության կլինիկան անվանակոչվել է անվանի վիրաբույժի անունով

Հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի շնորհիվ Հայաստանում եւ, մասնավորապես, «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել են հազարավոր կյանքեր: Նա առաջինն է, ով հայկական վիրաբուժության մեջ կիրառել է մի շարք նորամուծություններ: Պրոֆեսորը «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության կլինիկան ղեկավարում է 1998թ-ից: Չնայած պատկառելի տարիքին՝ Հովհաննես Սարուխանյանը շարունակում է աշխատել ու իր գիտելիքները փոխանցել երիտասարդ բժիշկներին: Հայ վիրաբույժների մի քանի սերունդ հենց համարում իր ուսուցիչը: «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ իր ղեկավարած վիրաբուժության կլինիկայում տեղի ունեցավ Հովհաննես Սարուխանյանի անունով ցուցատախտակի հանդիսավոր բացումը: «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս անվանակոչությունը Հարություն Քուշկյանի հրամանն է՝ պրոֆեսորի երկարամյա ու անբասիր աշխատանքի համար:

+374 10 47 11 00
QR
Price list QR