Սյունիքի մարզում են «Էրեբունի» ԲԿ առաջատար մասնագետները: Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Միհրան Մարտիրոսյանը, անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը, էնդոկրինոլոգ Աննա Հովհաննիսյանն ու ռեւմատոլոգ Վահան Մուկուչյանը բաց դռների օրեր են կազմակերպել Սյունիքի մարզի համայնքներում: Երեկ նրանք եղել են Կապանում, իսկ այսօր բաց դռների օր է Քաջարանի բժշկական կենտրոնում: Բաց դռների օրերը շարունակվում են: Հոկտեմբերի 10-ին մասնագետները կլինեն Գորիսում: Սա բժիշկների հերթական այցն է մարզեր: «Էրեբունի» ԲԿի ղեկավարությունը, առաջնորդվելով բնակչությանը հասանելի բուժօգնություն ապահովելու սկզբունքով, նման ակցիաներ կազմակերպում է պարբերաբար, հատկապես հեռավոր մարզերում, որտեղ նեղ մասնագետների խնդիր կա: