Loading

Արգանդի վզիկի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցում

02.08.2016

Արգանդի վզիկի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցում

Նաիրի Բկ-ի օնկոգինեկոլոգիական ծառայությունում իրականացվում է բացառիկ վիրահատություն արգանդի վզիկի քաղցկեղի կապակցությամբ, որը հանդիսանում է նոր մոտեցում օնկոգինեկոլոգիայի բնագավառում: Վիրահատության հիմնադիրն է հանդիսանում հայտնի գերմանացի ուռուցքաբան-գինեկոլոգ Միքայել Հյոկոլը` Լայպզիգի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր:

Բուժման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կանաք, որոնց մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ I-II փուլերում, կատարվում է արմատական վիրահատություն` երբեմն (II փուլ) զուգակցելով դեղորայքային բուժման հետ, միաժամանակ խուսափելով ճառագայթաին բուժումից, որոնք բավականին հաճախ ուղեկցվում են հետճառագայթային բարդություններով: Սակայն նոր մոտեցման ամենակարևոր առավելությունն այն է, որ այս դեպքում հիվանդների բուժման արդյունքներըգերազանցում են նախկինում առաջարկվող վիրահատական և քիմիո-ճառագայթային զուգակցված բուժումից ակնկալվող արդյունքները15-20 տոկոսով: Փաստորեն հիվանդը խուսափելով մեկ բուժման մեթոդից` ճառագայթային բուժում, ստանում է ավելի արդյունավետ բուժման հնարավորություն և հետևաբար ավելի լավ կյանքի որակ և ավելի բարձր արդյունքներ:

Վիրահատությունը կոչվում է տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիա(TMMR), որը համարվում է ավելի արմատական վիրահատություն, քան նախկինում առաջարկվող Վերթհայմի կամ Օկաբայաշիի վիրահատությունները: Բուժման վերաբերվող բոլոր ապացուցողական տվյալները տպագրվել են The Lancet Oncology բժշկական ամսագրում, որը բժշկական բնագավառում հանդիսանում է ամենամեծ ազդեցություն ունեցող ամսագրերից մեկը: Առաջարկվող բուժման մեթոդը արդեն դարձել է ստանդարտ գերմանական մի շարք հայտնի ` Հայդելբերգի, Լայպզիգի, Էսսյենի Դրեզդենի և այլ համալսարանական կլինիկաներում, Իտալիյում և Մեծ Բրիտանիայում:

Նաիրի ԲԿ-ում այս նոր մոտեցումը կիրառվում է մոտ 2 տարի և ՀՀ-ում հանդիսանում է միակ կենտրոնը, որտեղ իրականացվում են նմանատիպ վիրահատություններ: Ընդ որում վիրահատությունների մեծ մասը արվում է լապարոսկոպիկ եղանակով, գերմանական վերջին սերնդի (Karl Storz) սարքերով, առանց կտրվածքի, ինչից հետո հիվանդների հետվիրահատական կազդուրումն անցնում է ավելի դյուրին և հնարավոր հետվիրահատական բարդությունների տոկոսն էլ հասցվում է նվազագույնի:

Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Վյաչեսլավի Ստեփանյանը իր վերապատրաստումներն անցել է բուժման հիմանդիր Միքայել Հյոկոլի ղեկավարությամբ` Լայպզիգի համալսարանական կլինիկայում, նպատակ ունենալով Հայաստանում ներդնել բուժման մի մեթոդ, որը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ստանալ բարձր որակի բուժում, չլքելով ՀՀ սահմանները և խնայելով բավականին կարողություններ, որը ոչ պակաս կարևորվում է նման հիվանդների պարագայում:

Վիրահատությունների տեսագրությունները կարող եք գտնել հետևյալ հղումներով`

+374 10 47 11 00
QR
Price list QR