Loading

Գիտաժողով՝ նվիրված վնասվածքաբանության խնդիրներին

01.05.2023

Շուրջ 200 մասնագետ մեկ դահլիճում քննարկում է վնասվածքաբանության ոլորտի գլխավոր հիմնահարցերը: Նրանց մի մասը Հայաստան են ժամանել աշխարհի առաջատար բժշկական կենտրոններից, մյուսները՝ հանրապետության տարբեր բուժհաստատություններից են: Սա այս ոլորտի խոշորագույն գիտաժողովերից մեկն է թե՛ մասնակիցների թվով ու աշխարհագրությամբ, թե՛ քննարկվող հարցերի կարևորությամբ: «Գյումրու օրթոպեդիկ դպրոց» միջազգային կրթական ծրագրի համահիմնադիր, ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, «Էրեբունի» ԲԿ օրթոպեդ-վնասվածքաբան Նորայր Զաքարյանն իր գործընկերների հետ նման միջոցառում կազմակերպում է հերթական անգամ: Նպատակը՝ հայ մասնագետներին միջազգային նորագույն չափորոշիչներին ծանոթացնելը, նրանց հետ փորձի փոխանակումը, հայ բժիշկներին միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելն է: Միջազգային նման կրթական միջոցառումններում դասախոսությունների համար հրավիրված են աշխարհի առաջատար վնասվածքաբաններ: Նրանք մեր մասնագետներին ներկայացնում են այս ոլորտի նորագույն ձեռքբերումներն ու հնարավորությունները:

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիայից Հայաստան է ժամանել աշխարահռչակ օրթոպեդ-վնասվածքաբան Բիթ Հինթերմանը: Աշխարհի տարբեր հատվածներից հենց նրա մոտ վիրահատվելու են գնում սրունք-թաթային հատվածի ամենաբարդ և հազվագյուտ դեպքերը: Բիթ Հինթերմանը մասնագետներին է ներկայացնում իր փորձը:

«Էրեբունի» ԲԿ պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանում կատարվող բարդ վիրահատությունները, որոնց մի մասն իրականացվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում: Սրունք-թաթային հոդի վիրահատությունների ընթացքում ձևավորված է լավ ավանդույթ՝ թիմային համատեղ աշխատանք այլ վիրաբույժ-մասնագետների հետ՝ հօգուտ հիվանդի առողջության:

Այս տարվա համար ծրագրի կազմակերպիչները նախանշել են երկու հանդիպում ևս՝ կրկին մեր մասնագետների հմտություններն ավելացնելու նպատակով:

Գիտաժողով՝ նվիրված վնասվածքաբանության խնդիրներին
+374 10 47 11 00
QR
Price list QR