Loading

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերում կնոջ կուրծքը հնարավոր է պահպանել

30.11.2018

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերում կնոջ կուրծքը հնարավոր է պահպանել
Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերում կնոջ կուրծքը հնարավոր է պահպանել

Էրեբունի բժշկական կենտրոնի մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքն ամբողջովին փոխում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման մասին պատկերացումները: Ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը վիրահատարան է մտնում բոլորովին այլ սկզբունքով՝ կրծքագեղձի գոյացությունը կհեռացվի, սակայն կնողջ կուրծքը կպահպանվի: Մինչեւ 90 տոկոս դեպքերում կնոջ կուրծքը հնարավոր է պահպանել: Դրա համար, պարզապես, մասնագիտական ու տեխնիկական լուրջ հմտություններ են հարկավոր: Այդ պատասխանատվությունը Էրեբունի բժշկական կենտրոնը ստանձնել է արդեն մի քանի ամիս: Բաժանմունքը բացվեց ժամանակի պահանջով, քանի որ քաղցկեղի տեսակների մեջ կանանց շրջանում կրծքագեղձինն առաջատարն է: Նորաբաց բաժանմունքում, մեկ հարկում բոլոր ծառայություններն են՝ սկսած ախտորոշումից մինչեւ տարբեր մասնագետների խորհրդատվություն: Համալիր բուժօգնություն ներառող այս բաժանմուքնները աշխարհում ստացել են breast unit անվանումը: Բաժանմունքը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս նույնիսկ ամենավաղ փուլերում ախտորոշել հիվանդությունը, կատարել վիրահատություններ՝ առանց կուրծքը հեռացնելու եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել քիմիաթերապիա՝ աշխարհում ընդունված նորագույն պրոտոկոլներով:Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունում կատարվում է նաեւ կրկին կնոջ համար կարեւոր՝ վերականգնողական վիրահատություններ: Այն անհրաժեշտություն է այն դեպքերում, երբ նախկին վիրահատության ընթացքում արդեն իսկ կուրծքը հեռացվել է: Թեեւ բաժանմուքը նորաբաց է, սակայն արդեն իսկ այստեղ հանրապետութւյան տարբեր հատվածներից ու արտերկրից գալիս են կանայք, որոնք վստահ են՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վիրահատությունը նրանց համար հաշմանդամության պատճառ չի դառնա:

+374 10 47 11 00
QR
Price list QR