Loading

Մրցանակաբաշխություն՝ բուժաշխատողի օրվան ընդառաջ

19.06.2023

2009 թվականի կառավարության որոշումից հետո 2010 թվականից ամեն տարի հունիսի 21-ը նշվում է որպես Հայաստանում բուժաշխատողի օր: Այդ ժամանակ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ կառավարության ամրագրած որոշումը նպատակ ուներ ևս մեկ անգամ կարևորել բուժաշխատողների դերը:

Այս տարի, Հայաստանում բուժաշխատողի օրվան ընդառաջ, «Հանրային վարկանիշ» ընկերությունը կազմակերպել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությունը մեկտեղել է հանրապետության տարբեր բուժհաստատությունների ներկայացուցիչներին, բժիշկներին:

Բժիշկ, մանկավարժ, գիտնական. «էրեբունի» բժշկական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանը իր աշխատանքային գործունեությունն իրականացնում է որակյալ մասնագետներ պատրաստելու գաղափարով: Նա պարգևատրվել է «Բժշկական կրթության կազմակերպման մեջ անուրանալի ներդրում» անվանակարգում:

«Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկան նորոգվել, վերազինվել է վերջերս՝ համալրվելով նորագույն սարքավորումներով: Պոլիկլինիկայում մեկտեղվել են առողջության առաջնային պահպանման հիմնական ծառայությունները: Հարմարավետ, բարձրակարգ պայմաններում առաջնային բուժօգնություն է ստանում 37.000 քաղաքացի:

Մրցանակաբաշխության «Բարձրակարգ բուժսպասարկման վարկանշային բժշկական պոլիկլինիկա» անվանակարգում «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկան է:

Քովիդ 19 համավարակը, 44-օրյա պատերազմն էլ ավելի տեսանելի դարձրեցին բուժաշխատողների բարդ ու տքնաջան աշխատանքը, մեկ անգամ ևս ապացուցելով, որ Հայաստանում առողջապահության համակարգը հավատարիմ է մնում իր սկզբունքներին:

Մրցանակաբաշխություն՝ բուժաշխատողի օրվան ընդառաջ
+374 10 47 11 00
QR
Price list QR