Loading

Հայաստանում է Siemens Healthineers ընկերության տարածաշրջանային ղեկավարը

22.02.2023

Հայաստանում է աշխարահռչակ Siemens Healthineers ընկերության տարածաշրջանային ղեկավար Նիկո Մարզավանը: Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Հարությունովի և վաճառքի գծով տեղակալ Վադիմ Վարդազարյանի հետ նա այցելել է «Էրեբունի» ԲԿ: Հյուրերին ընդունել է գործադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանը:

Siemens Healthineers ընկերության և «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջև համագործակցությունը 2 տասնամյակից ավելի պատմություն ունի: Այսօր բժշկական կենտրոնում ընկերության վերջին սերնդի սարքավորումներն են, որոնք թարմացվում են մշտապես:

Հյուրերը շրջել են ռադիոլոգիական կենտրոնում, որտեղ մասնագետներն աշխատում են Siemens Healthineers ընկերության Somatom Go Up համակարգչային տոմոգրաֆներով, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունները կատարվում են ընկերության 1,5 տեսլա Magnetom Aera և 3 տեսլա Magnetom Vida գերժամանակակից սկաներներով: Մեկ այլ՝ Siemens ընկերության թվով 3-րդ համակարգչային տոմոգրաֆիկ սարքը տեղադրված է անեհատձգելի բուժօգնության նորաբաց բաժանմունքում: Հյուրերը շրջել են նաև իր տեսակով Հայաստանում առաջինը ստեղծված Emergency Hospital-ում, ծանոթացել աշխատանքի սկզբունքներին: Այնուհետև նրանք այցելել են նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոն, որը բացվել է ամիսներ առաջ: Այդ ժամանակ Siemens Healthineers ընկերության փոխտնօրեն Բերն Բիբերը «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը վերահաստատել են համագործակցության հեռանկարները: Նիկո Մարզավանին ներկայացվել է նաև տարածաշրջանում միակ ARTIS ICONO անգիոգրաֆը, որը բարդագույն ներանոթային վիրահատությունների հնարավորություն է տալիս:

Նիկո Մարզավանը խոստովանում է՝ առաջին անգամ է «Էրեբունի»-ում և տպավորված է տեսածով: «Սա իմ առաջին այցն է Հայաստան, առաջին անգամ եմ «էրեբունի» բժշկական կենտրոնում: Շատ տպավորված եմ բարձր մակարդակով, նախևառաջ Siemens-ի հետ սերտ համագործակցությամբ և երկրորդ՝ որակով: Siemens-ի սարքավորումներն այստեղ գործարկվում են սահմանված չափորոշիչների բարձրագույն մակարդակով»,-ասում է Siemens Healthineers ընկերության տարածաշրջանային ղեկավար Նիկո Մարզավանը:

Տարածաշրջանային ղեկավարի այցի ընթացքում ոչ միայն ամփոփվեցին կատարված աշխատանքները և ձեռքբերումները, այլև նախանշվեցին նոր աշխատանքների և համագործակցության հեռանկարները, քննարկվեցին ապագայի կարևոր նախագծերը:

Հայաստանում է  Siemens Healthineers ընկերության տարածաշրջանային ղեկավարը
+374 10 47 11 00
QR
Price list QR