«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերած բուժքույրերի աշխատանքը՝ կրկին ընդգծելու նրանց գործի կարևորությունը: Ավանդույթի համաձայն, այս տարի ևս «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժքույրերը պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:
Այսօր առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարդկային ռեսուրսների՝ այդ թվում բուժքույրական գործի կառավարմանը:
Բուժօգնության մատուցման որակի կառավարումը սկսվում է բուժքույրական գործից, այդ իսկ պատճառով է, որ կետնրոնի բուժքույրերը աշխատանքին զուգահեռ մշտապես կրթվում, վերապատրաստվում և կատարելագործում են իրենց հմտությունները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանը «Տարվա բուժքույր», «Վաստակաշատ մանկաբարձուհի» և «Վաստակաշատ բուժքույր», «Տարվա դեղագետ», ինչպես նաև «Տարվա ավագ բուժքույր», «Պատվավոր բուժքույր», «Բուժառուի համակրանքին արժանացած բուժքույր» անվանակարգերում է պարգևատրել աշխատակիցներին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Քույրական գործի ղեկավար Զոյա Օհանյանը մեկ անգամ ևս փաստել է, որ միջին բուժանձնակազմին է վերապահված բարդ և անչափ պատասխանատու աշխատանքը: Պրոֆեսիոնալ, հոգատար և գրագետ բուժքույր լինելու համար անհրաժեշտ է մարդկային ամենաբարձր որակներն ունենալ: