Loading

Մեզ պետք է մեծացնել առողջ սերունդ

16.11.2016

Մեզ պետք է մեծացնել  առողջ սերունդ
Մեզ պետք է մեծացնել  առողջ սերունդ

2016 թ. նոյեմբերի 16-ին, առաջին անգամ Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ի ծննդատանը կից, հիվանդանոցի ղեկավարության անմիջական աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական ֆոնդի, ՀՀ Առաղջապահության Նախարարության, “Ընտանիքի Ակադեմիա“ ՀԿ–ի աջակցությամբ և մասնակծությամբ կայացավ “Մայրերի սենյակ“-ի հանդիսավոր բացումը:

Սենյակը կահավորված է ժամանակակից հեռուստատեխնիկայով, տեսանյութերով, գրքերով, բրոշյուրներով և այլ օգտակար նյութերով, որի օգնությամբ “ առաջին ծիծեռնակները” – մի քանի հղի կանայք կարողացան ծանոթանալ կրծքի կերակրման արվեստին, որը կարևոր բաղադրիչ է երեխայի կյանքի առաջին օրերի և հետագա զարգացման համար: Հատուկ վերապատրաստում անցած բուժքույրերը օգնում էին մայրիկներին ծանոթանալ կրծքով կերակրման հմտություններին:

 “Մայրերի սենյակ“-ի բացումը  “Մայրերի սենյակ“-ի բացումը

Վերջին ժամանակներս կանանց էմանսիպացիան հանգեցրեց նրան, որ շատ մայրիկներ, վտանգելով երեխայի առողջությունը, կտրում են նրան կրծքից:

 “Մայրերի սենյակ“-ի բացումը  “Մայրերի սենյակ“-ի բացումը

“Մայրերի սենյակ“-ի բացումը կարելի է համարել վերադարձ արմատներին:Նման նախաձեռնություն ակնկալվում է իրականացնել մոտ ժամանակներս նաև Արարատ քաղաքի պոլիկլինիկային կից ծննդատանը:

Հետագայում “Մայրերի սենյակ”-ի բացման հաղթարշավ կմեկնարկի նաև Հայաստանի այլ մարզերում:

 “Մայրերի սենյակ“-ի բացումը  “Մայրերի սենյակ“-ի բացումը

“Ուրախ ենք և հպարտ, որ առաջին անգամ Հայաստանում, հենց մեր կլինիկայում որի ծննդատունը հանդիսանում է լավագույններից և առաջատարներից մեկը Հայաստանում, հիմք դրվեց մի հրաշալի նախաձեռնությանը “ - նշեց Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը

+374 10 47 11 00
QR
Price list QR