Loading

Բիոպսիա

07.03.2022

Ինչ է բիոպսիան և արդյոք այն պարտադիր է: Սա ուռուցքով հիվանդներին ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկն է: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանը: Բիոպսիայի ժամանակ ուռուցքից վերցվում է փոքրիկ կտոր, այն ուղարկվում է համապատասխան լաբորատորիա՝ հետազոտության: Ուռուցքային հյուսվացքից վերցված բիոպսիայի միջոցով որոշվում է ուռուցքի տեսակը, ինչից հետո ընտրվում է բուժման մարտավարությունը: Բիոպսիայից հետո բժիշկը որոշում է, թե թերապիայի ինչ տեսակ է կիրառվելու՝ քիմիաթերապիա, թարգեթ թերապիա, թե իմունոթերապիա: Բիոպսիայից ուռուցքը չի մեծանում: Առանց բիոպսիայի չկա ժամանակակից ուռուցքաբանություն:

Բիոպսիա
+374 10 47 11 00
QR
Price list QR