Loading

Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն

15.02.2021

Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն

Մեկ տարվա ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ի Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնում արդեն բուժվել է 261 հիվանդ: Վահանաձև գեղձի չարորակ գոյացությունների զգալի դեպքերում ցուցվում է ռադիոակտիվ յոդով բուժում: Մինչ կենտրոնի բացումը հիվանդները ստիպված էին այդ բուժումը ստանալ հանրապետությունից դուրս: «Էրեբունի» ԲԿ-ում նոր կենտրոնը բացվեց հենց այդ նպատակով, որպեսզի մեր ազգաբնակչությունը հնարավորություն ունենա Հայաստանում ստանալ բարձրակարգ բուժում: Այսօր արդեն, յոդաթերապիայի կարիք ունեցող հիվանդների գերակշիռ մասը բուժվում է «Էրեբունի»-ում:

+374 10 47 11 00
QR
Price list QR