Բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման համար ռենտգեն հետազոտությունը շարունակում է մնալ առաջատարը՝ չնայած առաջադեմ տեխնոլոգիաների՝ համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաների կիրառմանը: Ռենտգեն հետազոտություներն արագ են, հիվանդների համար հատուկ նախապատրաստական գործընթաց չեն պահանջում, առավել մատչելի են: «Էրեբունի» ԲԿ ռենտգեն ախտորոշման ծառայությունը հագեցած է թվային ռենտգենաբանական ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս պատկերները ստանալ ոչ միայն բարձր ճշգրտությամբ, այլեւ շատ արագ՝ դրանով զգալիորեն կրճատելով հիվանդի վրա ճառագայթման ազդեցությունը: Ռենտգեն պատկերի արդյունքի սպասելու ժամանակը հասցված է նվազագույնի:
«Էրեբունի» ԲԿ ռենտգեն ախտորոշման բաժանմունքում իրականացվում են հետեւյալ օրգան-համակարգերի ռենտգեն հետազոտություներ. հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածներ կրծքավանդակ ստամոքսաղիքայինուղի լեղուղիներ երիկամներեւմիզուղիներ արգանդիխոռոչևֆալոպյանխողովակներ կրծքագեղձեր