Յոդաթերապիան ռադիոակտիվ յոդի (ռադիոյոդ) միջոցով բուժման մեթոդ է, որը հիմնականում կիրառվում է վահանաձև գեղձի քաղցկեղ բուժելու համար՝ վիրահատությունից հետո։
Ընդհանուր բնութագիր
Վահանաձև գեղձը փոքր, թիթեռի ձև ունեցող գեղձ է, որը գտնվում է պարանոցում և պատասխանատու է մի շարք հորմոնների արտադրության համար։ Այս տեսակի քաղցկեղը զարգանում է այն ժամանակ, երբ վահանաձև գեղձի բջիջները սկսում են անզսպելի կերպով աճել և բազմանալ։ Հիվանդները կարող են նկատել վահանաձև գեղձի քաղցկեղի ախտանիշները, իսկ որոշ դեպքերում կանանց շրջանում դրանք կարող են արտահայտվել պարանոցի փոփոխություններով ու այտուցով։
Կան քաղցկեղի չորս հիմնական տեսակներ՝ «պապիլյար», «ֆոլիկուլային», «մեդուլյար» և «անապլաստիկ»։ Վահանաձեւ գեղձի պապիլյար կարցինոմա տեսակն ամենատարածվածն է, որը հանդիպում է այս քաղցկեղների շուրջ 80%-ի դեպքում։ Ֆոլիկուլային տեսակը կազմում է մոտ 15%։ Իսկ մոդուլյարը՝ 5-8%։
Վահանաձև գեղձ, քաղցկեղ և բուժման ընթացակարգեր
Սկզբնական քայլը սովորաբար վիրահատական ճանապարհով ամբողջական կամ գրեթե ամբողջական վահանաձև գեղձի հեռացումն է։ Կախված դեպքի բարդությունից՝ վիրահատության ընթացքում կարող են հեռացվել հարակից ախտահարված ավշային հանգույցներ (լիմֆոդիսեկցիա)։ Հեռացվում են այն հյուսվածքները, որոնց մեծ մասը հիվանդ է։ Ահա այստեղ և օգտագործվում է յոդաթերապիան՝ որպես լրացուցիչ բուժում, որի հիմնական նպատակը վիրահատությունից հետո մնացած վիրահատական հյուսվածքների և քաղցկեղային բջիջների ոչնչացումն է։ Յոդաթերապիա անցնելիս, ռադիոակտիվ յոդը դրվում է պացիենտի օրգանիզմում՝ թերապևտիկ չափաբաժինների միջոցով, որն այնուհետև սինթեզվում և կլանվում է վահանաձև գեղձի և քաղցկեղային բջիջների կողմից։ Այն կործանում է այդ բջիջներին՝ օգտագործելով յուրահատուկ իռադիացիոն ազդեցություն։
Յոդաբուժություն յոդաթերապիա վահանաձև գեղձ․ Բուժման նախապատրաստումը և ընթացակարգը
Վահանաձեւ գեղձի քաղցկեղ բուժելու նախապատրաստման համար հիվանդներին խորհուրդ է տրվում պահել յոդազրկման դիետա, որն օգնում է օրգանիզմում նվազեցնել յոդի մակարդակը, որպեսզի այն ավելի լավ կլանի ռադիոակտիվ յոդը։ Ռադիոակտիվ յոդը պացիենտն ընդունում է բերանով՝ սուրճի կամ տարայի մեջ։ Այն ընդունելու համար մասնագետի կողմից սահմանվում են հատուկ ժամեր։
Բուժումը ստանալուց հետո պացիենտը պետք է հետևի անվտանգության որոշակի կանոնների, որպեսզի նաև պաշտպանի իրեն շրջապատող մարդկանց։ Բանն այն է, որ ռադիոակտիվ յոդը կլանվում է վահանաձև գեղձի բջիջների կողմից և դրանց մի մասն արտազատվում են շնչառական գազի, մեզի, քրտնքի և արտաթորանքի միջոցով: Այդ իսկ պատճառով պետք է պահպանել անվտանգության կանոնները՝ հատկապես եթե շրջապատում կան երեխաներ և հղիներ:
Ինչպես պաշտպանել շրջապատող անձանց
-
Անմիջապես ռադիոյոդ ստանալուց հետո կարևոր է մի քանի օրով պահպանել մեկուսացում, հնարավորության դեպքում լինել առանձնացված սենյակում և նվազեցնել այլ անձանց հետ շփումը։
-
Օգտագործել սեփական հիգիենայի պարագաներ և չկիսվել դրանով այլոց հետ։
-
Այլ անձանց հետ հաղորդակցվելիս չգրկել, չհամբուրել նրանց և չհագնել այլ անձանց հագուստը։
-
Ձեռքերը լվանալ ավելի հաճախ՝ օգտվելով միայն անձնական հիգիենայի պարագաներից, որոնք այլ անձինք պացիենտից հետո չեն օգտագործելու։
-
Բուժումը ստանալուց 4-7 օրվա ընթացքում չօգտվել հասարակական տրանսպորտից և նվազեցնել հասարակական վայրերում շատ մնալը։
Բուժումը ստանալու ընթացքում կարևոր է բժշկի մշտական մոնիթորինգը։ Սա կօգնի հետևել օրգանիզմի ռեակցիային ռադիոյոդի հանդեպ, ինչպես է այն ընդունում ռադիոյոդը և ինչ ազդեցություն է թողնում ընդհանուր հիվանդության և պացիենտի ինքնազգացողության վրա։ Պացիենտը նաև պետք է պարբերաբար անցնի բժշկի նշանակած հետազոտությունները՝ բուժման արդյունավետությունը գնահատելու համար։
Միջազգային հաջողություններ և մոնիթորինգ
Հատկապես պապիլյար և ֆոլիկուլային քաղցկեղների դեպքում, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ յոդաթերապիան կարող է երկարացնել բուժված հիվանդների կյանքը։ Կարևոր է նաև պացիենտի ներգրավվածությունը, անվտանգության կանոնների խիստ պահպանումը և առօրյայում առողջ ապրելակերպի ինտեգրումը։
Յոդաթերապիան «Էրեբունի» բժշկական կենտրոնում
Նախկինում, վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդները յոդաթերապիա ստիպված էին ստանալ արտերկրում, քանի որ Հայաստանում չկար նման հարմարություն։ Հաշվի առնելով երկրում վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների բարձր մակարդակը՝ 2019 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործեց տարածաշրջանային նշանակության Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն: Կենտրոնում ռադիոյոդով բուժում նշանակվում է վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներ բուժելու նպատակով։ Եվ այժմ, հիվանդները Հայաստանում նույնպես կարող են ստանալ բարձրակարգ բուժում։ Ավելին, Հայաստանում յոդաթերապիայի կարիք ունեցող հիվանդների գերակշիռ մասը բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ գերմանական SIEMENS ընկերության Գամմա խցիկով․ աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող լավագույն ախտորոշիչ սարքի միջոցով։
Բժշկական կենտրոնը հիվանդներին տրամադրում է հատուկ կահավորված, հարմարավետ, անվտանգ հիվանդասենյակներ։ Դեղի ընդունումից անմիջապես հետո հիվանդը մեկուսացվում է այս հիվանդասենյակներում։ Յոդաթերապիայի կուրսը տևում է երեք օր, որից հետո հիվանդն անցնում է ախտորոշիչ հատուկ հետազոտություն՝ պարզելու օրգանիզմում ռադիոակտիվ յոդի կուտակման չափը:
Կենտրոնի բացումից մինչ օրս ռադիոակտիվ յոդով բուժում է ստացել 560-ից ավելի հիվանդ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը գնահատում է Ձեր և Ձեր մտերիմների առողջությունը։ Կենտրոնը գործում է 24/7 գրաֆիկով, կապ հաստատել կարող եք՝ այցելելով Երևան Տիտոգրադյան փող., 14 շենք հասցեով, կամ զանգահարելով +374-10-471100 հեռախոսահամարով։
