Մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի հեռախոսահամար +374 98 46 98 19
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ուռուցքային հիվանդությունն է և այսօր ամբողջ աշխարհում բավական լուրջ քայլեր են ձեռնարկվել ինչպես հիվանդության վաղ ախտորոշման, այնպես էլ բուժելիության ցուցանիշը բարելավելու նպատակով։ Աշխարհի առաջատարր կլինիկաներում ներդրվեած է Breast Unit հասկացությունը. սա համալիր ծառայություն է, որն ամբողջությամբ զբաղվում է կրծքագեղձի ախտաբանությամբ, համալրված է ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։ «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքը հենց այդ մոդելն ունի: Այստեղ շեշտը դրված է առաջին հերթին կրծքագեղձի առողջության պահպանման և անհրաժեշտության դեպքում նաև` որակյալ և ճիշտ բուժօգնություն մատուցելու վրա։Բաժանմունքը համալրված է կրծքագեղձի առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշման դեպքում ծառայությունը սերտորեն համագործակցում է անմիջապես հարևանությամբ գտնվող քիմիաթերապիայի բաժանմունքի հետ և այս ճիշտ համագործակցությունն է համարվում բուժման լավագույն ցուցանիշներ գրանցելու ամենամեծ գրավականը: Բաժանմունքում հատկապես կարեւորվում են կրծքագեղձ պահպանող վիրահատությունները, օնկոպլաստիկ միջամտությունները: Բաժանմունքի հիմնական ուղղություններն են.
Ախտորոշում
- կրծքագեղձի սոնոգրաֆիա
- կրծքագեղձի թվային մամոգրաֆիա
- սոնոգրաֆիկ հսկողության տակ ախտորոշիչ պունկցիոն և տրեպան բիոպսիաներ
Մամոլոգիա
- մամոլոգի կոնսուլտացիա և կրծքագեղձի բարորակ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
- կրծքագեղձի էսթետիկ վիրահատություններ (կրծքագեղձերի ձգում, փոքրացում, մեծացում իմպլանտների օգտագործմամբ, հետվիրահատաան դեֆեկտների շտկում)
Կրծքագեղձի քաղցկեղի բուժում
- կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում և բուժման անհատական մարտավարության մշակում մուլտիդիսցիպլինար կազմի միջոցով, որտեղ ընդգրկված են նեղ մասնագետներ՝ ռադիոլոգ, պաթոլոգ, քիմիոթերապևտ, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հոգեբան և ռեաբիլիտոլոգ
- կրծքագեղձի քաղցկեղի քիմիոթերապևտիկ բուժում կից՝ քիմիոթերապիայի բաժանմունքում
- կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում
Բաժանմունքում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղի բոլոր ծավալների արմատական վիրահատությունները, սակայն շեշտը դրվում է կրծքագեղձ պահպանողական վիրահատությունների վրա, երբ հնարավոր է լինում քաղցկեղը հեռացնել՝ միևնույն ժամանակ պահպանելով կրծքագեղձի արտաքին տեսքը։ Վիրահատությունների այս շարքը կոչվում է օնկոպլաստիկա։
- իմպլանտների և ժամանակավոր էքսպանդերների օգնությամբ պտուկ-մաշկ պահպանող մաստէկտոմիաներ (կրծքագեղձի ամբողջական արմատական հեռացում, պահպանելով մաշկը և պտուկը)։
- մաստէկտոմիաներից հետո կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ, սեփական հյուսվածքներով և/կամ իմպլանտներով։
Բաժանմունքում հատուկ ուշադրություն է դարձվում հետվիրահատական վերականգնողական բուժմանը, ուստի ներդրված է ռեաբիլիտացիոն ծառայություն Ծառայության գործունեությունը ներառում է կրծքագեղձի տարրաբնույթ վիրահատություններից հետո անմիջապես իրականացվող կանխարգելիչ վերականգնողական բուժում՝ նյարդամկանային ակտիվ եւ պասիվ վարժություններով։ Բուժական ռեաբիլիտացիոն կուրսերը նախատեսված են բոլոր այն հիվանդների համար, որոնց մոտ ի հայտ են գալիս երկրորդային այտուցներ, այս դեպքում իրականացվում է մանուալ լինմֆոդրենաժ եւ հակականգային բուժում:«Էրեբունի» ԲԿ-ի մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժոււթյան բաժանմունքը համալրված է նորագույն սարքավորումներով: Gereral Electic ընկերության Senographe Pristina թվային մամոգրաֆիկ սարքը կրծքագեղձի հետազոտության մեծ հնարավորություններ է տալիս: Սարքի ճառագայթման աստիճանը նվազագույնի է հասցված, փոխարենը՝ առավելագույն ճշգրտությամբ է ստացվում պատկերի որակը: Սարքի գլխավոր առավելություններից մեկը կոնտրաստային մոմոգրաֆիայի հնարավորությունն է: Այժմ շերտավոր մամոգրաֆիկ հետազոտությունը կիրականացվի՝ կոնտրաստային նյութի կիրառմամբ: Սարքի հաջորդ առավելությունը ցավի կառավարման հնարավորությունն է: Հետազոտվող կինը վահանակի միջոցով կառավարում է կրծքագեղփի սեղմման ուժգնությունը: Ցավի և անհարմարության պատճառով այլևս մամոգրաֆիկ հետազոտությունից խուսափելու պատճառ չկա:
Գնացանկ
Կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություն
15,000
Կրծքագեղձի սոնոգրաֆիա
10,000
Շերտավոր 3D մամոգրաֆիա
20,000
Մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ օգտագործված կոնտրաստի արժեք /ավելանում է ծառայության արժեքին/
30,000
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում CA15-3
8,300