Ակնաբուժական ծառայության հեռախոսահամար +374 99 63 00 66
Ակնաբուժական ծառայությունում իրականացվում են գործիքային հետազոտություններ, բուժում, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և վիրահատություններ: Ծառայությունում իրականացվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում `
- կատարակտ
- գլաուկոմա
- աչքի ցանցաթանանթի պաթոլոգիաներ
- աչքի բորբոքային հիվանդություններ
- տեսողության շտկում ակնոցով և կոնտակտային լինզաներով
Կատարվում են նաև տարբեր տեսակի վիրահատություններ`
- աչքի պլաստիկ վիրահատություններ
- արցունքատար ուղիների փոխպատվաստում, վերականգնում
- կոպերի և ակնակապիճների տարբեր տեսակի նորագոյացությունների հեռացում
- կոպի խալազիոնի հեռացում
- բլեֆարոպլաստիկա
- աչքի առաջնային հատվածի վերականգնում
- աչքի վիրահատական այլ միջամտություններ
Ակնաբուժական ծառայությունում որակյալ և բարձրակարգ բուժօգնություն է ցուցաբերվում առանց տարիքային սահմանափակման՝ սկսած նորածնային տարիքից: Ծառայությունը հագեցած է աչքի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն սարքավորումներով, որոնք ապահովում են գերճշգրիտ պատկերներ
- ճապոնական հայտնի Tomey ընկերության արտադրության բիոմիկրոսկոպով և ավտոռեֆրակտոմետրիայով
- գերմանական ZEISS ընկերության Humphrey արտադրության hամակարգչային պերիմետրով
- ֆիննական Icare ընկերության արտադրության տոնոմետրրով
- կանադական OTI ուլտրաձայնային ախտորոշման համակարգով
Մասնագետները խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ ակնաբուժական համալիր հետազոտություն անցնել, ինչը հնարավորություն կտա հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլերում և կանխել հետագա զարգացումը:
Ակնաբուժական ծառայությունը գտնվում է պոլիկլինիկայի մասնաշենքում:
Գնացանկ
Ավտոռեֆկեռատոմետրիա
3,000
Տոնոմետրիա iCare (2 աչք)
4,000
Առաջնային հետազոտություն բժիշկ-ակնաբույժի կոնսուլտացիայով աչքի առաջային հատվածի բորբոքային հիվանդությունների ժամանակ (տեսողության ստուգում, ավտոռեֆկեռատոմետրիա, պնևմոտոնոմետրիա, բիոմիկրոսկոպիա, եղջրաթաղանթի ֆլուորեսցեինային տեստավորում)
10,000
Տոնոմետրիա iCare (1 աչք)
2,000
Սկիասկոպիա
5,000
Աչքի ուլտրաձայնային հետազոտություն Բիոմետրիա Ա տեսակ (ԱՀՉ) 1 աչք
3,000
Աչքի ուլտրաձայնային հետազոտություն սոնոգրաֆիա Բ տեսակ 1 աչք
7,000
Աչքի ուլտրաձայնային հետազոտություն սոնոգրաֆիա Բ տեսակ 2 աչք
10,000