Ատամնաբուժական ծառայության հեռախոսահամար +374 99 93 66 07
Ատամնաբուժական ծառայությունը հագեցած է ժամանակակից գործիքներով, սարքավորումներով և նյութերով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բարձրակարգ և անվտանգ ատամնաբուժական բուժսպասարկում։ Ծառայությունում այցելուները կարող են օգտվել թերապևտիկ, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ և վիրաբուժական ծառայություններց: Ատամանբուժական ծառայությունում իրականացվում են հետևյալ վիրաբուժական միջամտությունները`
- ատամների հեռացում
- թարախակույտերի բացազատում
- ալվեոլիտների և պերիկորոնարիտների բուժում
- ծնոտի կիստաների հեռացում
- բերանի խոռոչի սանձիկների հատում
- բերանի խոռոչի բարորակ նորագոյացությունների հեռացում
- ատամների իմպլանտացիա
- ծնոտի ոսկրային դեֆեկտների վերականգնում և աուգմենտացիա` ոսկրի աճեցում
Օրթոպեդիկ ծառայությունում իրականացվում է ատամների պսակների վերականգնում հետևյալ շապիկների միջոցով`
- մետաղական
- մետաղ-կերամիկական
- ամբողջաձույլ կերամիկական
- ցիրկոնի-կերամիկական
Մեկից ավելի ատամների պսակների վերականգնում ներքոհիշյալ նյութերից պատրաստված կամուրջների միջոցով`
- մետաղական
- մետաղ-կերամիկական
- ամբողջաձույլ կերամիկական
- ցիրկոնի-կերամիկական
Ֆրոնտալ ատամի վեստիբուլյար մակերեսի էսթետիկ վերականգնում Ճենապակու միջոցով`վինիրի տեղադրում:
Մասնակի անատամության վերականգնում կոշտ կամ փափուկ հենքով պրոթեզի միջոցով կամ մասնակի շարժական մետաղական հենքով բարձրորակ բյուգելային պրոթեզի պատրաստում:
Ամբողջական անատամության վերականգնում կոշտ կամ փափուկ հենքով պրոթեզի միջոցով` լրիվ շարժական պրոթեզի պատրաստում:
Օրթոնդոնտիայից առաջարկվում են հետևյալ ծառայությունները` շարժական և անշարժ կոնստրուկցիաների բրեկետ համակարգերի պատրաստում` շինավորում:
Իրականացվում են լայնածավալ թերապևտիկ ծառայություներ`
- ատամների էսթետիկ վերականգնում
- ատամների կարիոզ խոռոչների բուժում, վերականգնում
- ֆրոնտալ ատամների ռեստավրացիաներ բարձրորակ միկրոհիբրիդ և նանոհիբրիդ պլոմբանյութերի միջոցով
- արմատախողովակների բուժում, լիցքավորում ատամնափառի, ատամնաքարերի մաքրում ժամանակակից որակյալ սարքավորումներով, չվնասելով էմալը և լորձաթաղանթը
- ատամների սպիտակեցում` որակյալ նյութերով ատամների անվնաս սպիտակեցում
- պարադոնտոլոգիական միջամտություններ` հարատամնային հյուսվածքների բազմաթիվ պաթոլոգիկ պրոցեսների ախտորոշում, բուժում և կանխարգելում
Ատամնաբուժական ծառայությունը գտնվում է պոլիկլինիկայի մասնաշենքում: