«Էրեբունի» ԲԿ-ի ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքը հանրապետության առաջատար բաժանմունքներից է, որտեղ կատարվում են բարդ և նորարարական վիրահատություններ: Ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են
- ցանկացած տեսակի ախտորոշիչ միջամտական գործողություններ, այդ թվում նաև՝ ներքին օրգանների բիոպսիա
- վիրահատություններ կրծքավանդակի օրգանների վրա՝ ներառյալ փակ թորակոսկոպիկ միջամտություններ
- վիրահատություններ որովայնի խոռոչի օրգանների վրա՝ առավելապես լապարոսկոպիկ մեթոդի կիրառմամբ
- վիրահատություններ կրծքագեղձերի վրա՝ ներառյալ օրգանապահպան և վերականգնողական միջամտությունները, որոնք երաշխավորում են լիարժեք վերականգնում
Որովայնային վիրաբուժությության մեր ներառված են հետևյալ դեպքերը.
- ԱՍՈւ զարգացման արատներ և անոմալիաներ (Հիրշպրունգի հիվանդություն, ԱՍՈւ ատրեզիաներ և ստենոզներ, աղիների երկատում, Մեկելի դիվերտիկուլ, պիլորոստենոզ և այլն)
- կպումային հիվանդություններ
- ստամոքսի և աղիների հիվանդությունների դեպքում իրականացվում են ռեկոնստրուկտիվ վիրահատությունների բոլոր տեսակները
- ստամոքսի մասնահատում՝ տարբեր եղանակների կիրառմամբ, միջամտություններ խոցային արյունահոսության, թափածակման առկայության դեպքում
- վիրահատություններ աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում, բարակ և հաստ աղու մասնահատում
- Կրոնի հիվանդության բարդությունների դեպքում, ինչպիսիք են՝ խուղակների գոյացումը (էնտերոկուտան, էնտերովագինալ, էնտերոէնտերալ, էնտերովեզիկուլար), ստենոզներն ու աբսցեսների առաջացումը
- վիրահատություններ խոցային կոլիտի առկայության դեպքում, պրոկտոկոլէկտոմիա անալ իլեոանաստամոզի տեղադրմամբ
- գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն (ԳԷՌՀ)
- տարբեր տեղակայման կիստաներ և ճողվածքներ
Բաժանմունքում իրականացվում է լյարդի և լեղուղիների վիրահատական բուժում.
- հեպատոբիլիար գոտու զարգացման անոմալիա (լեղուղիների ատրեզիա, լեղածորանի կիստա, լյարդի հեմանգիոմաներ և այլն)
- լեղաքարային խոլեցիստիտ
- դռներակային գերճնշում
- սպլենոմեգալիա
Իրականացվում են նաև կոլոպրոկտոլոգիական միջամտություններ հետևյալ ախտաբանությունների դեպքում.
- հետանցքի և ուղիղ աղու զարգացման արատներ և անոմալիաներ (հետանցքի և ուղիղ աղու ատրեզիաներ, ուղիղ աղու խուղակներ, կլոակալմալֆորմացիաներ)
- մեգառեկտում
- հետանցքի սպիական նեղացումներ
- հարուղիղաղիքային խուղակներ
- ուղիղ աղու լորձաթաղանթի արտանկում
- հետանցքի սեղմանի անբավարարություն
- հարպոչուկային, նախասրբանային կիստաներ:
Բաժանմունքում իրականացվում են վիրահատություններ թոքերի, բրոնխների, թոքամզի, ստոծանու և այլ օրգաններիվ վրա: Մշակվել և գործնականում ներդրվել են կրծքավանդակի պատի և պլևրալ խոռոչի պլաստիկ վերականգնման ժամանակակից մեթոդները, ինչպես նաև հետվիրահատական բարդությունների կասեցմանն ուղղված վիրահատությունները: Կլինիկայում լայնորեն կիրառվում են վիրահատության քիչ տրավմատիկ եղանակները՝ թորակասկոպիկ և էնդոսկոպիկ (WATS) տեսանկարահանվող վիրաբուժական միջամտությունները, որոնք ժամանակակից կրծքային վիրաբուժության ժամանակակից մեթոդներ են:
Կրծքավանդակի վիրաբուժությունն ընդգրկում է հետևյալ հիվանդությունների վիրահատական բուժումը
- բրոնխաթոքային համակարգի զարգացման արատներ (ստոծանիական ճողվածքներ, շնչափողի և բրոնխների ստենոզ, թոքի ատելէկտազ, թոքի սեկվեստրներ, կիստաադենոմատոզային մալֆորմացիաներ, բրոնխաթոքային կիստաներ և այլն)
- ԱՍՈւ վերին հատվածների զարգացման արատներ (կերակրափողի ստենոզ, կերակրափողի ատրեզիա, շնչափողակերակրափողային խուղակներ, կերակրափողի դիվերտիկուլ և այլն)
- թոքի տարբեր ծագման կիստաներ
- միջնորմի բարորակ նորագոյացություններ
- կրծքավանդակի ձևախախտում
- կերակրափողի հետվնասվածքային, պեպտիկ, հետայրվածքային ստենոզներ, շնչափողի ցանկացած ծագման ստենոզ
- թոքերի անոթային մալֆորմացիաներ:
Բաժանմունքում լայնորեն կիրառվում են մինի-ինվազիվ տեխնոլոգիաներ (կրծքային վիրահատությունների մոտավորապես 70%-ն իրականացվում է տեսաթորակասկոպիայի կիրառմամբ): Թոքային հյուսվածքի հնարավորինս պահպանումը հաջողվում է իրականացնել նեոդիմային YAG-լազերի օգնությամբ, որի կիրառումը հատկապես անհրաժեշտ է թոքից բազմաթիվ մետաստազների հեռացման դեպքում: Ներդրված են պլաստիկ վիրահատություններ՝ ողնաշարի և ողնաշարային խողովակի վնասումներով, ինչպես նաև պառկելախոցերով հիվանդների համար: Իրականացվում է կրծքագեղձի ցանկացած վիրահատություն. կրծքի չափերի և ձևի փոփոխություն կրծքի հեռացումից հետո կամ բնածին արատների դեպքում: Բաժանմունքում հաջողությամբ իրականացվում են նաև լապարոսկոպիկ և էնդովիդեոսկոպիկ վիրահատություններ:
Բաժանմունքում իրականացվող մինի-ինվազիվ կրծքային վիրաբուժական միջամտություններն են.
- միջնորմի ավշային հանգույցների և թոքի թորակասկոպիկ բիոպսիա
- միջնորմի կիստաների և ուռուցքների թորակասկոպիկ հեռացում՝ ներառյալ թիմէկտոմիան տարածուն միասթենիայի դեպքում, թորակասկոպիկ վիրահատություններ՝ սպոնտանպնևմոթորաքսի, ափայինհիպերհիդրոզի, թոքերիէմֆիզեմայի, պլևրիտիկապակցությամբ
- թոքերի բարորակ և չարորակ նորագոյացությունների կապակցությամբ իրականացվող բոլոր վիրահատությունները
- թոքի մետաստատիկ ուռուցքների և քաղցկեղի համալիր բուժում՝ ներառյալ թոքի մասնահատումը նեոդիմային YAG-լազերի կիրառմամբ
- կերակրափողի դիվերտիկուլների և ուռուցքների կապակցությամբ իրականացվող բոլոր վիրահատությունները
- շնչափողի և բրոնխների ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն՝ ներառյալ շնչափողի ստենոզների և շնչափողակերակրափողային խուղակների ժամանակ իրականացվող վիրահատությունները
- ստոծանիական ճողվածքների վիրահատական բուժում
- էխինոկոկոզի և թոքերի այլ մակաբուծային հիվանդությունների վիրահատական բուժում
Իրականացվում են նաև մինի-ինվազիվ որովայնային վիրահատական միջամտություններ հետևյալ դեպքերում
- սուր ապենդիցիտի բարդացած և չբարդացած ձևեր
- պերիապենդիկուլյար ինֆիլտրատներ և աբսցեսներ
- սուր խոլեցիստիտ
- լեղաքարային հիվանդություն
- աճուկային ճողվածքներ
- սերմնալարի և ամորձու երակների վարիկոզ լայնացում
- Մեկելի դիվերտիկուլիտ
- աղիների թափածակում
- կպումային աղիքային անանցանելիություն:
Նորագույն սարքավորումներով հագեցվածության, մասնագիտական բարձր որակավորմամբ մասնագետների շնորհիվ բաժանմունքում իրականացվումեն ոչ միայն բարդ, այլև եզակի կրծքային և որովայնային վիրահատություններ: