«Էրեբունի» ԲԿ-ում ընդհանուր և անհատական հիվանդասանյակներից բացի առանձնացված են նաև պրեմիում դասի՝ բարձր հարմարավետությամբ հիվանդասանյակներ: Հիվանդասանյակները նախատեսված են վիրահատությունից հետո հոսպիտալացման կարիք ունեցող կամ կոնսերվատիվ բուժում ստացող պացիենտների համար:
Հիվանդասենյակներում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, հնարավորություն է ստեղծված նաև հարազատների և մտերիմների շուրջօրյա ներկայության համար: Բոլոր հիվանդասենյակներում առկա են անհատական զուգարան, ցնցուղ՝ անհրաժեշտ բոլոր պարագաներով: Այս ամենը հնարավորություն է տալիս հնարավորինը հարմարավետ դարձնել բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակահատվածը: