Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի հեռախոսահամար +374 91 80 77 77
Միջուկային բժշկությունն առողջապահության ամենանորարարական ուղղությունն է ամբողջ աշխարհում, որի միջոցով այսօր արդեն բուժելի են այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհնար էին թվում, այդ թվում՝ ուռուցքային մի շարք հիվանդություներ: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ հատկապես այն փաստը, որ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունները խիստ տարածված են, «Էրեբունի» ԲԿ-ում բացվեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն: Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես չարորակ ուռուցքների ախտորոշումը եւ բուժումը: Բուժումն իրականացվում է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան:Կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ, յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի առանձին կոյուղի, օդափոխման հատուկ համակարգ: Ամբողջությամբ լուծված են անվտանգության խնդիրները թե բուժանձնակազմի, թե հիվանդների համար: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ:
Կենտրոնն աշխատում է գերժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ գերմանական SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով, (SPECT), որը աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է:Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրները: Հետազոտություններն իրականացվում են ռադիոակտիվ իզոտոպներով: «Էրեբունի» ԲԿ-ն պայմանագիր է ստորագրել իզոտոպ արտադրող եվրոպական ամենամեծ գործարաններից մեկի հետ, որտեղից էլ բերվում են դեղերը:
Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատում են նաև հատուկ վերապատրասված միջուկային ֆիզիկոսներ:
Գնացանկ
Ոսկրային համակարգի ՍՊԷԿՏ հետազոտություն /Օստեոսցինտիգրաֆիա/
50,000
Վահանաձև գեղձի ՍՊԷԿՏ հետազոտություն
40,000
Վահանաձև գեղձի ՍՊԷԿՏ հետազոտություն ռադիոակտիվ յոդով
250,000
Երիկամների ՍՊԷԿՏ հետազոտություն /դինամիկ նեֆրոսցինտիգրաֆիա/
40,000