Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում բարձրորակ, մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերվում սրտի հիվանդություններով պացիենտներին: Բաժանմունքը բաղկացած է ինտենսիվ թերապիայի բլոկից (ԻԹԲ), կիսաինտենսիվ բլոկից (երկրորդ էտապ) և հիվանդասենյակներից: Այլ բաժանմունքների մասնագետների հետ սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս սրտամկանի կաթվածի զարգացման առաջին ժամերին վերականգնել զարկերակների անցանելիությունը և կանխել սրտամկանի կաթվածի զարգացումը: Սա նպաստում է հիվանդների հաշմանդամության տոկոսի զգալի նվազմանը:Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի հիմնական խնդիրը սրտամկանի սուր կաթվածի և սուր սրտային համախտանիշի բուժումն է: Ինտենսիվ թերապիայի բաժանմունք (ԻԹԲ) ընդունվում են սրտամկանի սուր կաթվածով, անկայուն ստենոկարդիայով, սրտի ռիթմի սուր խանգարումներով, սրտային սուր անբավարարությամբ ու կյանքին սպառնացող այլ սրտանոթային ախտաբանություններով հիվանդներ: Բաժանմունքում բուժվում են նաև սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) քրոնիկ ձևերով, զարկերակային գերճնշմամբ, քրոնիկ սրտային անբավարարությամբ, սրտամկանի և պերիկարդի հիվանդություններով, էնդոկարդիտներով և սրտի այլ խնդիրներով հիվանդներ:Յուրաքանչյուր տարի բաժանմունքում ստացիոնար բուժում է ստանում ավելի քան 3000 հիվանդ, որից 1000-1100-ը՝ սրտամկանի սուր կաթվածով, իսկ 6000 հիվանդ ամբուլատոր բուժում է ստանում:Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով. առկա են ինվազիվ և ոչ ինվազիվ հարմահճակալային մոնիտորներ, էլեկտրասրտագրեր, էխոսրտագիր, թրեդմիլ, հոլտեր-մոնիտորներ: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորված սրտաբան-ռեանիմատոլոգներ, ովքեր նաև մասնագիտացել են արտասահմանյան առաջատար կլինիկաներում:Բուժումներն իրականացվում են համաշխարհային չափորոշիչներին համապատասխան՝ Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներով: Բաժանմունքը ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի կլինիկական բազան է: Յուրաքանչյուր տարի 10-15 բժիշկ բաժանմունքում անցնում է կլինիկական օրդինատուրա: Իրականացվում են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության գիտական մասնագիտական պարբերականներում:
Գնացանկ
ԷՍԳ
3,000
Տրեդմիլ հետազոտություն
20,000
Հոլտեր մոնիտորինգ
20,000
Սիրտ-անոթային հետազոտություններ (SIEMENS-2000)
20,000
Դոբուտամինային ստրես-էխոսրտագրություն
32,000