Նեֆրոլոգիական ծառայության հեռախոսահամար +374 15 47 23 18
Երիկամների հիվանդությունների մեծ մասն ընթանում է առանց հատուկ ախտանիշների, ինչից ելնելով այս հիվանդությունները դասում են առավել վտանգավոր հիվանդությունների շարքին։
Հիվանդությունների մեծ մասն ազդեցություն ունի երիկամների վրա։ Երիկամների հիվանդությունների պատճառ կարող են լինել հիվանդածին մանրէները, տոքսիկ նյութերը, ալերգիկ ռեակցիաները, տարած վարակային հիվանդությունների բարդությունները, սրտանոթային, էնդոկրին, աուտոիմուն հիվանդությունները, արյան, աղեստամոքսային տրակտի, լյարդի հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները (շաքարային դիաբետ, ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարում) և այլն։
Երիկամների և միզուղիների հիվանդությունների ախտանիշները բազմաթիվ են. հաճախակի, հազվակի կամ ցավոտ միզարձակում, էնուրեզ, մեզի ծավալի, գույնի և բաղադրության փոփոխություններ, դեմքի և ոտքերի այտուցվածություն, ցավեր գոտկային շրջանում և այլն։ Այսպիսի գանգատներով հիվանդները շատ հաճախ երկար ժամանակ չեն դիմում բժշկի՝ բաց թողնելով այնքան արժեքավոր ժամանակը։Սրանից ելնելով, երբեմն հարկ է լինում պայքարել երիկամների այս կամ այն բարդացած հիվանդությունների դեմ։ Նման բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է առաջին իսկ գանգատների դեպքում դիմել մասնագետին՝ հիվանդության ճիշտ ախտորոշման և հետագա բուժման համար։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի նեֆրոլոգիայի ծառայությունում հետազոտվում և բուժվում են երիկամների ախտահարումներով և այլ հիվանդությունների հետևանքով երիկամային բարդություններով հիվանդները.
- սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ,
- քրոնիկ պիելոնեֆրիտ,
- պարբերական հիվանդություն,
- երիկամների ամիլոիդոզ,
- սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն,
- դիաբետիկ նեֆրոպաթիա,
- ֆունկցիոնալ երիկամային անբավարարություն՝ որպես ռևմատիդ հիվանդությունների բարդություն,
- երկրորդային գլոմերուլոնեֆրիտներ կոլագենոզների ժամանակ,
- գայլախտային նեֆրիտ,
- համակարգային վասկուլիտների ժամանակ առաջացած երիկամների ախտահարում,
- անոթային նեֆրոպաթիաներ,
- հիպերտոնիկ հիվանդություն՝ երիկամների ախտահարմամբ,
- երիկամների տոքսիկ և դեղորայքային ախտահարումներ։
Նեֆրոլոգիայի ծառայությունում բուժված հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ: Նեֆրոլոգիայի ծառայությունում աշխատանքը կազմակերպվում է միջազգային չափանիշների և ուղեցույցների հիման վրա։ Նեֆրոլոգիայի ծառայությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ, ովքեր վերապատրաստվել են արտասահմանյան հայտնի կլինիկաներում։