Նյարդաբանության բաժանունքի ղեկավար Նունե Սամվելի Եղիազարյանի հեռախոսահամար +374 91 33 38 13
Նյարդաբանության բաժանմունքում իրականացվում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ նորարարական թերապիաներով, նորագույն մեթոդներով և կլինիկական փորձարկումներով, որոնք մշակվել են բաժանմունքի մասնագետների կողմից: Ամեն տարի նյարդաբանության բաժանմունքում բուժօգնություն է ստանում ավելի քան 5000 պացիենտ, այդ թվում՝ բարդ կամ հազվագյուտ հիվանդություններ ունեցողներ:Նյարդաբանության բաժանմունքը տարածաշրջանի ամենամեծ և համապարփակ նյարդաբանական ծառայություններից է, որտեղ աշխատում են փորձագետներ, որոնք վերապատրաստվել են և զբաղվում են էպիլեպսիայով, ինսուլտով, հենաշարժական խանգարումներով, դեմենցիայով, ցրված սկլերոզով, գլխացավերով, նյարդամկանային հիվանդություններով և շատ այլ նյարդաբանական խնդիրներ ունեցողների ախտորոշմամբ և և բուժմամբ: Հայտնի է, որ բուժումն սկսվում է ճշգրիտ ախտորոշումից։ Բաժանմունքում ներդրված է հատուկ աշխատելաոճ հիվանդներին անհատական օգնություն ցուցաբերելու և ախտորշելու համար: Այցելուները նախևառաջ հատուկ թեստեր են անցնում, Իսկ բուժումն իրականացվում է թիմային` ավելի քիչ ինվազիվ ընթացակարգերով և ուղեղի անհատականացված քարտեզագրումով: Մասնագետների թիմը լսում է հիվանդին, ծանոթանում նրա տեսակետին, այնուհետև բազմակողմնային գնահատում վիճակը, որի հիման վրա էլ մշակվում է բուժման անհատական ծրագիրը: Այս ամենն իրականացվում է հնարավորինս արագ, անցկացված թեսթի արդյունքների և համակարգված ժամանակացույցերին համաձայն:Նյարդաբանական բաժանմունքում բացի բուժելուց նաև բարելավում են հիվանդների կյանքի որակը: Կուտակած փորձի արդյունքների հիման վրա մշակվել են նյարդային համակարգի ամենաբարդ խանգարումների բուժման անհատականացված ծրագրեր:
Գնացանկ
ԷԷԳ բազային 30 րոպե
15,000
ԷԷԳ քնի դեպրեվացիայից հետո 60 րոպե
20,000
ԷԷԳ Տեսամոնիտոր 18 ժամ
50,000
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
15,000
Ակնահատակի զննում
5,000
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա /2 հատված/
25,000
ԷԷԳ տեսամոնիտոր 24 ժամ
75,000
Տրանսկրանիալ դոպլեր հետազոտություն
15,000