Ճառագայթային թերապիայի կենտրոնի հիմնական սարքավորումները՝ գծային արագացուցիչները և համակարգչային տոմոգրաֆները ձեռք են բերվել գերմանական Siemens Heltineers և ամերիկյան Varian Medical Systems հայտնի ընկերություններից։ Առաջին երկու բունկերում աշխատում են Varian Medical Systems Halcyon երկու գծային արագացուցիչները։
Նորարություն և պարզություն ճառագայթային թերապիայում։
Varian Medical Systems Halcyon էլեկտրոնային գծային արագացուցիչը ճառագայթային թերապիայի իրականացման համար էլեկտրոնային փունջ է գեներացնում: Varian Medical Systems Halcyon էլեկտրոնային գծային արագացուցիչն այսօր աշխարհում հեռահար ճառագայթային թերապիայի համար նախատեսաված, առաջադեմ տեխնոլոգիաներով լավագույն սարքն է, որի շնորհիվ է հնարավոր միայն թիրախային ճառագայթում իրականացնել ուռուցքաբանության վերջին մոտեցումներով։ Բարձր ճշգրտություն, արագություն և միաժամանակ պարզություն․ այս համադրությունը Varian Medical Systems Halcyon-ի առանձնահատկություններից է։
ժամանակակից տեխնոլոգիական լուժումներ՝ ինտեգրված 3D պատկերագրման համակարգով և ինտուիտիվ դիզայն՝ թերապիայի ժամանակահատվածի կրճատման նպատակով։
Այս սարքով կատարվելու է ծավալային մոդուլացված աղեղային թերապիա (VMAT)։ Թերապիայի ժամանակ մեքենան պտտվում է մարդու մարմնի շուրջ՝ ուղարկելով տարբեր հզորության էներգիայի բազմաթիվ ճառագայթներ՝ սպանելով քաղցկեղի բջիջները և ոչնչացնելով ուռուցքը: Varian Medical Systems Halcyon գծային արագացուցիչով իրականացվելու է նաև ինտենսիվության մոդուլացված ճառագայթային թերապիան (IMRT), որի ժամանակ սարքը տարբեր ուժգնության բազմաթիվ ճառագայթներ է ուղարկում՝ ոչնչացնելով քաղցկեղային բջիջները չվնասելով առողջ հյուսվածքները։
Երրորդ բունկերում տեղադրվել է Varian Medical Systems-ի արտադրած բարձր տեխնոլոգիական Edge գծային արագացուցիչը։ Այն առաջատար է իր գերճշգրիտ համակարգերի և ճկուն մոդուլյար հնարավորությունների շնորհիվ։ 4D պատկերավորում՝ իրական ժամանակում շարժման հետևման մեխանիզմներ։ Գծային արագացուցիչը իրական ժամանակում բարձր ճշտությամբ վիզուալիզացիայի հնարավորություն ունի, ինչը թույլ է տալիս իրականացնել ուռուցքի ճշգրիտ թիրախային ճառագայթում: Edge գծային արագացուցիչը նախատեսված է ընդհուպ միկրոնների ճշտությամբ ստերեոտակտիկ (Stereotactic) ճառագայթային վիրաբուժության համար (CyberKnife GammaKnife): Այն ճառագայթում է ուռուցքային ամենափոքր օջախները՝ պահպանելով առողջ հյուսվածքները։
Կենտրոնում իրականացվում է ինչպես հեռավար, այնպես էլ ինվազիվ ռադիոթերապիա՝ Varian Medical Systems BRAVOS սարքով։
Բրախիտերապիան այսօր ուռուցքաբանության մեջ ամենաարդյունավետ մեթոդներից է, որով հնարավոր է կառավարել ճառագայթման չափաբաժինը, դրանով իսկ վերահսկել քաղցկեղը և մեծացնել բուժման հավանականությունը: Հեռավար ճառագայթային թերապիա կանցկացվի Siemens Healthineers ընկերության արտադրության SOMATOM go.Open Pro համակարգչային տոմոգրաֆի միջոցով, որի գերճշգրիտ տվյալների պլանավորման հիման վրա թիրախային բուժում կիրականացվի։
Siemens Healthineers: SOMATOM go.Open Pro
VARIAN: BRAVOS
VARIAN: EDGE
VARIAN: HALCYON