Կրթություն
1993 թ.` ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ գերազանցության դիպլոմով:
1993-1995 թ.թ.՝ անցել է կլինիկական օրդինատուրա դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ, ԵՊԲՀ դիմածնոտային վիրաբուժության ամբիոն, Ա. Լ. Միքաելյանի անվան ինստիտուտի Դիմածնոտային վիրաբուժության բաժին:
Աշխատանքային գործունեություն
1996-1998 թ.թ.՝ դիմածնոտային վիրաբույժ «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
1998 թ.՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար:
1998 թ.՝ դիմածնոտային վիրաբուժության բաժին «Ռամբամ» բժշկական կենտրոն:
Մասնագիտական գործունեություն
1996-1997 թ.թ.՝ Գանգադիմային բաժին, Ջորջ թաունի համալսարանի հիվանդանոց:
1997 թ.՝ Դիմածնոտային վիրաբուժության բաժին, ԱՄՆ ռազմածովային նավատորմի Ազգային բժշկական կենտրոն:
2001 թ.՝ մասնակցել է «Գեղեցկության, առողջության, երկարակեցության» միջազգային ցուցահանդեսին:
2002 թ.՝ Պլաստիկ վիրաբուժության դասընթաց պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության բաժին, «Ռաբին» ԲԿ Պետախ Տիկվա, բժշկական ֆակուլտետ «Սակլեր»:
2002 թ.՝ մեկօրյա դասընթաց Գլխի եւ պարանոցի վերականգնողական վիրաբուժություն,Պլաստիկ վիրաբուժության կիստաների և այրվածքների բաժին:
2003 թ.՝ Համահայկական միջազգային վիրաբուժական կոնգրես:
2004 թ.՝ դասընթաց Սան Ֆրանցիսկոյի Դեմքի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ակադեմիայում ՝ «Ռինոպլաստիկայի արվեստը» խորագրով:
2006 թ.՝ Նվազագույն ինվազիվ էնդոսկոպիկ եւ էսթետիկ պլաստիկ վիրաբուժության կենտրոն:
2006 թ.՝ Պլաստիկ, վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնգրես, Երեւան, Հայաստան:
2006 թ.՝ Դասընթաց Էնդոսկոպիկ և մինիմալ ինվազիվ էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային կենտրոնում, Բալթիմոր, Մերիլենդ:
2007 թ.՝ Հայաստանի պլաստիկ, վերականգնողական եւ էսթեթիկ վիրաբույժների կոնգրես:
2008 թ.՝ Համակարգող առողջության գծով (health coordinator) «ՌԵՆԿՈԱՐՄԷՍԹԵՅԹ» կազմակերպությունում:
2008 թ.՝ Հայ ատամնաբույժների 2-րդ համահայկական ֆորում, Միջազգային ատամնաբուժական 6-րդ կոնգրես, Համաեվրոպական 3-րդ կոնգրես:
2009 թ.՝ BSCOSO միջազգային գիտաժողովի նախակոնֆերանսային կուրս օրթօգնատիկ վիրաբուժության եւ օրթոդոնտիայի վերաբերյալ, Վիլնյուս:
2009 թ.՝ BSCOSO միջազգային գիտաժողով օրթօգնատիկ վիրաբուժության եւ օրթոդոնտիայի վերաբերյալ, Վիլնյուս:
2009 թ.՝ ԵՊԲՀ Հայ օրթոլարինգոլոգների ասոցիացիայի առաջին միջազգային գիտաժողով:
2009 թ.՝ ԵՊԲՀ Վերապատրաստում՝ Դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ:
2009-2010 թ.թ.՝ Կլինիկական օրդինատուրա պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության ամբիոնում:
2008-2011 թ.թ.՝ Հայաստանի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ:
2009 թ.՝ Պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնգրես «Գլոբալ համագործակցություն»:
2011 թ.՝ Էսթետիկ վիրաբուժության միջազգային ուսումնական դասընթաց, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան:
2013 թ.՝ 4-րդ Պլաստիկ, վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների Հայկական ասոցիացիայի միջազգային համագումար «Տեխնոլոգիական նորամուծություններ պլաստիկ վիրաբուժության մեջ»:
2014 թ.՝ Մասնագիտացված դենտալ կրթության «Ալֆա-Բիո» ինստիտուտ. «Վիրաբուժական պարոդոնտոլոգիայի հիմնական մասնագիտական ասպետկտները» խորագրով դասընթաց:
2014 թ.՝ Nobel Biocare սիմպոզիում, Սոչի, ՌԴ:
2014 թ.՝ Օրթոդոնտների առաջին միջազգային կոնգրես, Երևան, ՀՀ:
2014 թ.՝ Պլաստիկ, Ռեկոնստրուկտիվ, Էսթետիկ վիրաբուժական և կոսմետոլոգիայի 8-րդ միջազգային կոնգես, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների 7-րդ կոնգրես, Բաթումի, Վրաստան:
2014 թ.՝ Nobel Biocare World 2G միջազգային կոնգրես՝ «Ժամանակակից կոնցեպցիաները որպես հաջող իմպլանտոլոգիական բուժման գործոն» խորագրով, Երևան, ՀՀ:
2014 թ.՝ Հետավարտական վերապատրաստման ISAPS կուրս, Մոսկվա, ՌԴ:
2015 թ.՝ Վիրաբուժական և ինյեկցիոն 3-րդ միջազգային կուրս , «Մասնագիտացված էսթետիկ ռինոպլաստիկա, օտոպլաստիկա և դեմքի կոնտուրինգ» խորագրով, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ:
2015 թ.՝ Էսթետիկ բժշկության և վիրաբուժության եվրոպական քոլեջ, ECAMS կոնգրես:
2016 թ.՝ Դեմքի, կրծքի և մարմնի էսթետիկ ուրվագծմանը նվիրված կուրս ՝ «Կրծքի և մարմնի էսթետիկ: վիրաբուժություն» խորագրով, Սանկտ Պետերբուրգ
2016 թ.՝ Վիրաբուժական և ինյեկցիոն 3-րդ միջազգային կուրս , «Մարմնի և դեմքի Մասնագիտացված կոնտուրինգ» խորագրով, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ:
2016 թ.՝ Վիրաբուժական և ինյեկցիոն 4-րդ միջազգային կուրս , «Կրծքի և դեմքի մասնագիտացված էսթետիկ կոնտուրինգ» խորագրով, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ:
2017 թ.՝ Վիրաբուժական 5-րդ կուրս, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ:
2018 թ.՝ Դասընթաց Ֆ․Ի․ Ինոզեմցեվի անվան բժշկական կրթության ակադեմիայում՝ «Գենիտալ էսթետիկ վիրաբուժությունը կանանց և տղամարդկանց մոտ» խորագրով, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ:
2018 թ.՝ Դասընթաց ՝ «Նեղ իրանի ձևավորում ՝ կողերի պահպանմամբ» խորագրով , Սանկտ Պետերբուրգ, ՌԴ:
2018 թ.՝ Պլաստիկ վիրաբուժության և դերմատոլոգիայի Կովկասյան 12-րդ Միջազգային կոնգրես:
2019 թ.՝ 1-ին AAMFOS կոնգրես:
2019 թ.՝ Advanced Aesthetic կոնգրես՝ «Մասնագիտացված էսթետիկ ռինոպլաստիկա և դեմքի կոնտուրինգ խորագրով, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ:
Գիտական գործունեություն
2003-2005 թ.թ.՝ գիտական թեզ «Ռինոպլաստիկայի հետվիրահատական շրջանի փականների օբստրուկցիայի կանխարգելում բաց ռինոպլաստիկայի մեթոդով՝աճառային աուտոտրանսպլանտատների օգտագործմամբ», ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան:
2017 թ.՝ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողով, բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: