Կրթություն
1999-2006 թ.թ.` սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում:
2006-2009 թ.թ.` Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնի վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքում անցել է օրդինատուրան:
Աշխատանքային գործունեություն
Աշխատել է «Էրեբունի» բժշկակակն կենտրոնի պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայությունում որպես պլաստիկ վիրաբույժ:
Մասնագիտական գործունեություն
2006 թ.` Երևանում մասնակցել է Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության 5-րդ միջազգային կոնգրեսին:
2007 թ.` Հռոմում մասնակցել է Քթի և դեմքի վիրաբուժության 7-րդ դասընթացին:
2007-2008 թ.թ.` վերապատրաստվել է Հռոմի Սան Կամիլո Ֆորլանինի հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքում:
2009 թ.` վերապատրաստվել է Ավստրիայի Ֆելդկիրխի համալսարանական կլինիկայի պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքում:
2009 թ.` Առողջապահության բնագավառի ղեկավարների համար կազմակերպված Առողջապահության տնտեսական գնահատման ծրագրին, Աթենք:
2011 թ.` վերապատրաստվել է Հռոմի Սան Կամիլո Ֆորլանինի հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական և Էսթետիկ վիրաբուժության բաժանմունքում:
2011 թ.` ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մասնագիտացել է մազերի վերականգնում, մազարմատների անհատկան էկստրակցիա և իմպլանտավորում նորագույն տեխնոլոգիայով:
2011 թ.` ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մասնակցել է ավտոմատ FUE փոխպատվաստման դասընթացի:
2012 թ.` Բաթումիում մասնակցել է Պլաստիկ, վերականգնողական, էսթետիկ վիրաբուժության և կոսմետոլոգիայի 6-րդ միջազգային կոնգրեսին:
2013 թ.` Երևանում մասնակցել է Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների 4-րդ միջազգային կոնգրեսին :
2017 թ.` ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի UCLA կամալսարանում մասնակցել է պլաստիկ վիրաբուժության դասընթաց «Քաղցկեղից հետո կրծքագեղձի վերականգնում` ստորին էպիգաստրալ զարկերակի վրա հիմնված որովայնային ֆասցիոմաշկային ազատ լաթի կիրառմամբ» թեմայով: