Կրթություն
2005-2011 թվականներին սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում
2011-2013 թվականներին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, մագիստրոսի աստճան
2013-2016 թվականներին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում անցել է կլինիկական օրդինատուրա՝ քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնագիտությամբ
2022-2023 թվականներին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
2016-2018 թվականներին ծառայել է Արցախի հանրապետության Մարտունի ԱԲՋ ում, որպես վիրաբուժական բաժանմունքի պետ
2019 թվականից առ այսօր «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես քիթ-կոկորդ-ականջաբանության և ակնաբուժական բաժանմունքի վարիչ
2019 թվականից առ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբանության ուռուցքաբանության ծառայության բժիշկ
Մասնագիտական գործունեություն
2016 թվականին վերապատրաստվել է գլխի և պարանոցի օնկոհիվանդությունների վիրահատական բուժման գծով Բիշայի անվան համալսարանական կլինիկայում, Ֆրանսիա
2019 թվականին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան՝ Քթի պլաստիկայի բաց և փակ եղանակներ, առաջնային և երկրորդային ռինոպլաստիկա
2019 թվականին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան՝ Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության արդի հարցեր
2021 թվականին ականջաբանություն, քունքոսկրի վիրահատական բուժում, քունքոսկրի դիսեկցիոն թրեյնինգներ, Զալսբուրգ, Ավստրիա
2022 թվականին Առողջապահության կազմակերպում և կառավարում,Ավստրիա, Զալսբուրգ
2022 թվականին վերապատրաստվել է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում, քունքոսկրի դիսեկցիոն թրեյնինգներ, Լոս Անջելես, ԱՄՆ
2022 թվականին ականջաբանություն, քունքոսկրի վիրահատական բուժում, քունքոսկրի դիսեկցիոն թրեյնինգներ, Հաուս հիմնադրամ, Լոս Անջելես, ԱՄՆ
2023 թվականին միջազգային քիթ-կոկորդ-ականջաբանության կոնֆերանս,Դուբայ, Արաբական Էմիրություններ
2023 թվականին քունքոսկրի վիրահատական բուժում, ոսկրերի դիսեկցիոն թրեյնինգներ,Դանդի, Շոտլանդիա, Անգլիայի միացյալ թագավորություն
2023 թվականին վերապատրաստում գլխի և պարանոցի հիվանդությունների վիրահատական բուժման գծով՝ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում, Զալսբուրգ, Ավստրիա
2018 թվականին և 2019 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստացել է շնորհակալագիր