Կրթություն
2002-2005 թվականներին Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ, մանկաբարձական գործ
2009-2013 թվականներին Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, հատուկ մանկավարժություն և հոգեբանություն, լոգոպեդիայի և դեֆեկտոլոգիայի ֆակուլտետ
2018-2020 թվականներին Գիտությունների ազգային ակադեմիա, Գիտակրթական միջազգային կենտրոն, հոգեբանության ֆակուլտետ
2023 թվականին Շարունակական մասնագիտական կրթության ազգային ակադեմիա, որակավորման բարձրացում՝ նեյրոլոգոպեդիա մասնագիտությամբ, ՌԴ
Աշխատանքային գործունեություն
2006-2017 թվականներին «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ գինեկոլոգիական կաբինետի մանկաբարձուհի
2013 թվականին թիվ 200 դպրոցում լոգոպեդական մասնագիտական պրակտիկա
2018 թվականին «Այբ- Բեն- Գիմ» մանկական զարգացման կենտրոն, լոգոպեդ
2018 թվականից մինչ այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերականգնողական ծառայություն, որպես լոգոպեդ
Մասնագիտական գործունեություն
2018 թվականին «Ապագա հոգեբանական ծառայություն. «Ի՞նչ է աուտիզմը» թեմայով դասընթաց
2018 թվականին Հայկական հոգեբուժական ասոցիացիա, «Խոսենք աուտիզմի մասին» տեսագործնական դասընթաց
2018 թվականին Ռեքավերի քոլեջ, «Լոգոպեդական աշխատանքը Ալցհեյմերի հիվանդության դեպքում», սեմինար
2018 թվականին Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, «Դիսֆագիա և աֆազիա» թեմայով սեմինար-քննարկում ֆրանսահայ լոգոպեդ Աստղիկ Թոփուշյանի հետ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
2019 թվականին մասնակցություն «Ձմեռային դպրոցին» և սեմինար-քննարկում հոգեբան, հոգեթերապևտ Անժելիկա Այվազյանի հետ
2019 թվականին Սորբոնի համալսարանի դասախոս, լոգոպեդ՝ Իզաբել Տանե Մորի «Աուտիզմ, Հաղթահարման ուղիներ» թեմայով վերապատրաստում
2019 թվականին Հայկական հոգեբուժական ասոցիացիա, Ռեքավերի քոլեջ, «Կակազության արդի մոտեցումները» տեսագործնական դասընթաց լոգոպեդ, մ.գ.դ. Ժ. Պայլոզյանի հետ
2019 թվականին «Էդուքեյր միջազգային կենտրոն, խոսքային խանգարումների վաղ բացահայտում և գնահատում, լոգոպեդական աշխատանքների հիմնական ուղղությունները» թեմայով դասընթաց մ.գ.թ. դոցենտ Աստղիկ Գրիգորյանի հետ
2021 թվականին Հայկական հոգեբուժական ասոցիացիա, Ռեքավերի քոլեջ, «Ինչպե՞ս օգնել երեխային խոսել» թեմայով դասընթաց Էմիլիա Թադևոսյանի, Գոհար Արսենյանի հետ
2021 թվականին Հայկական հոգեբուժական ասոցիացիա, «Լոգոպեդական աշխատանքի ժամանակակից մոտեցումները թլվատության դեպքում» թեմայով դասընթաց Էմիլիա Թադևոսյանի հետ
2021 թվականին Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ, «Զգայական ինտեգրացիա» թեմայով սեմինար-քննարկում Ինեսսա Հարությունյանի հետ
2022 թվականին «Միավորելով ջանքերը հանուն երեխայի հոգեխոսքային և ֆիզիկական ներդաշնակ զարգացման» նախաձեռնություն, «Բերանի խոռոչի մկանային և զգայալկան խնդիրների մասին» թեմայով սեմինար
2023 թվականին Առողջապահության ազգային ինստիտուտ, «Կաթվածի երրորդ հայկական գարնանային դպրոցի կաթվածի եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո տարածաշրջանային աջակցման հանդիպում» թեմայով դասընթաց
2023 թվականին Լոգոպեդների հայկական ասոցիացիա, «Լոգոպեդը որպես միջդիսցիպլինար և վերականգնողական թիմի անդամ բժշկասոցիալական ոլորտում» թեմայով գիտաժողով
2023 թվականին Ուզբեկստանի Հանրապետություն, Տաշկենտ, «Դիսֆագիա» թեմայով դասընթաց
2023 թվականին Ուզբեկստանի Հանրապետություն, Տաշկենտ, Նեյրոպաշտպանության և նեյրոպլաստիկայի ուսումնասիրությամբ զբաղվող ընկերակցության 18-րդ համաժողով
2024 թվականին «Ձայնային կամուրջ» սոցիալ-կրթական վերականգնողական ՀԿ, «Պահպանիր ձայնդ» կոնֆերանս
2024 թվականին «Ձայնային կամուրջ» սոցիալ-կրթական վերականգնողական ՀԿ, «Խոսք և հաղորդակցում․ գիտական և գործնական հորիզոններ» գիտաժողով
2024 թվականին Լոգոպեդների հայկական ասոցիացիա, «Աֆազիա ունեցող անձանց համար հայալեզու գնահատման թեստի ստեղծման անհրաժեշտությունը։ Լոգոպեդական գնահատման ճանաչողական մոդելներ» թեմաներով դասախոսություններ
Անդամակցություն
Լոգոպեդների հայկական ասոցիացիայի անդամ
Լոգոպեդների ակումբի անդամ