Կրթություն
1996 թ.՝ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:
1999 թ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է կլինիկական օրդինատուրա՝ անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ:
Մասնագիտական գործունեություն
1999-2004 թ.թ.՝ ՀՀ ԱՆ-ի կողմից ստացել է լիցենզիա՝ «Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» գործունեության իրավունք:
2009 թ.՝ ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է «Ռեգիոնար ցավազրկման ժամանակակից մեթոդները» կատարելագործման դասընթացը:
2016 թ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության խնդիրները աղետների ժամանակ» թեմայով դասընթացը:
2019 թ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ընտրյալ հարցերը» կատարելագործման դասընթացը:
Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային կոնֆերանսների, գիտաժողովների, կանգրեսների, սեմինարների:
«Սեպսիս՝ նորություններ և մարտահրավերներ» թեմայով սեմինար:
«Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի» հայկական համագումար:
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում կազմակերպվող անեսթեզիոլոգիայի գիտաժողով:
«Կլինիկական սնուցման հիմունքները և արդի մոտեցումները» կոնֆերանս:
«Առողջ հասարակության ապագա» գիտաժողով:
«Միջազգային քույրական կոնգրես»:
«Հայաստանի երրորդ միջազգային քույրական կոնգրես, Ասիական առաջին միջազգային քույրական կոնգրեսին»:
Անդամակցություն
Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության անդամ: