Կրթություն
1997 թ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան` գերազանցությամբ:
Աշխատանքային գործունեություն
1997-2000 թ.թ.՝ Մուրացան համալսարանական կլինիկայի վնասվածքաբանույան բաժանմունքում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ:
2002-2016 թ.թ.՝ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում որպես ավագ բժիշկ:
Մասնագիտական գործունեություն
2014-2016 թ.թ.՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ:
2014 թ-ից՝ Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ:
2016 թ-ից՝ Երևանի գլխավոր ուռուցքաբան:
2016թ-ից առ այսօր՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայություն ղեկավար:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն ուռուցքաբանության գծով:
ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով:
2003-2007 թ.թ.՝ քաղցկեղի կանխարգելման միջազգային ծրագրերի համակարգող:
2016 թ.՝ «Հայուհի» մրցանակ:
2017 թ.՝ «Տարվա բժիշկ»:
2020 թ.՝ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կատարելագործման դասընթաց «Ուռուցքաբանության արդի հարցերը» թեմայով:
Գիտական գործունեություն
2008 թ.՝ պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Ուղեկցող թերապիան քաղցկեղի բուժման ընթացքում» թեմայով:
Թարգմանել և հրատարակել է «Քաղցկեղի բուժման միջազգային ուղեցույցները»:
44 գիտական հոդվածների, «Սնուցումը և քաղցկեղը» գրքի հեղինակ:
Անդամակցություն
2005 թ.-ից՝ MASCC, ESMO, ESGO, ASCO Ուռուցքաբանների միջազգային ասոցիացիաների անդամ:
Ուռուցքաբանության միջազգային կոնֆերանսների ամենամյա մասնակից և խոսնակ /speaker/: