Կրթություն
1985-1991 թվականներին սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում
Աշխատանքային գործունեություն
1991 թվականից աշխատել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում որպես ինտերն-վիրաբույժ
1992 թվականից ընդգրկվել է ԼՂՀ Զինվորական հոսպիտալի կազմում և աշխատել է ավագ օրդինատոր ԼՂՀ Կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում
1994 թվականից նշանակվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի ընդունման-տեսակավորման բաժնի պետ
1996 թվականին եղել է Իվանյանի Զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետը, այնուհետև՝ Զինվորական հոսպիտալի պետի տեղակալը բուժական գծով
1996 թվականին մայորի զինվորական կոչում է ստացել
1998 թվականին զորացրվել է Զինված ուժերից և Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում աշխատել որպես վիրաբույժ-օրդինատոր
2003 թվականին նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի գործադիր տնօրենի տեղակալ բուժական գծով
2011-2017 թվականներին եղել է նորաստեղծ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը
2017 թվականին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում աշխատել է որպես վիրաբույժ
2018 թվականի մայիսի 14-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանով նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
2018 թվականին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում աշխատել է որպես վիրաբույժ
2019-2020 թվականներին եղել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը
2021 թվականին համակարգել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարին կից մասնագիտական խորհուրդը
2022-2023 թվականներին եղել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժը
Մասնագիտական գործունեություն
1995 թվականին վերապատրաստվել է Երևանում՝ պրոկտոլոգիա մասնագիտացմամբ
1999 թվականին վերապատրաստվել է Մոսկվայում՝ լապարոսկոպիա մասնագիտացմամբ
2000 թվականին վերապատրաստվել է Փարիզում՝ լապարոսկոպիկ վիրաբուժություն մասնագիտացմամբ
2008 թվականին վերապատրաստվել է Մոսկվայում՝ ուռուցքաբանական վիրաբուժություն մասնագիտացմամբ
2018 թվականին վերապատրաստվել է Մոսկվայում՝ ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների ժամանակակից վիրահատական բուժում մասնագիտացմամբ
2019 թվականին վերապատրաստվել է Ֆրանսիայի Սենթ-Էթիենում թորակոաբդոմինալ մասնագիտացմամբ
Պարգևատրումներ
Պարգևատրվել է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով և գերատեսչական պատվոգրերով