Կրթություն
2007 թ.` ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը:
2007-2010 թ.թ.` ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա՝ սրտաբանություն մասնագիտությամբ:
2011թ-ին` ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում վերապատրաստվել է՝ էխոսրտագրություն մասնագիտությամբ:
2013-2014թ.թ.` Հունգարիայի Դեբրեցենի համալսարանի սրտաբանության ինստիտուտում անցել է հետդիպլոմային ուսուցում (clinical fellowship) ՝ միջամտական առիթմոլոգիա մասնագիտությամբ և մասնագիտացել սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի և առիթմիաների աբլյացիաների մեջ:
2014-2017 թ.թ.` սովորել է Հունգարիայի Դեբրեցենի համալսարանի ասպիրանտուրայում:
2015 թ.` հաղթել է Եվրոպայի Սրտի Ռիթմի Ասոցիացիայի ամենամյա մրցույթում:
2016-2017 թ.թ.` անցել է մասնագիտական ֆելոշիպ միջամտական առիթմոլոգիա մասնագիտությամբ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի «Էռազմուս» ԲԿ-ում:
Ակադեմիական գործունեություն
2017 թ.` պաշտպանել է գիտական թեզը և ստացել է Doctor oh Philosophy (PhD) գիտական աստիճան (summa cum laude աստիճան):
20-ից ավելի տպագրված աշխատանքների հեղինակ:
Աշխատանքային գործունեություն
2010-2012 թ.թ.` աշխատել է Սրտաբանության ԳՀԻ ինֆարկտային բաժանմունքում՝ որպես սրտաբան:
2014 թ-ից` «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավարն:
Մասնագիտական գործունեություն
Անցել է մասնագիտական վերապատրաստումներ Չեխիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Սլովակիայում և այլ երկրներում:
Մասնակցել է միջազգային սրտաբանական կոնֆերանսների Ավստրիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում:
Անդամակցություն
Հայաստանի Սրտաբանների ասոցիացիայի անդամ:
Եվրոպայի Սրտաբանների և Եվրոպայի Սրտի Ռիթմի ասոցիացիաների անդամ: