Կրթություն
1977-1983 թվականներին սովորել է Ադրբեջանի Ն.Նարիմանովի անվան պետական բժշկական
ինստիտուտում
1983-1984 թվականներին ինտերնատուրան անցել է Աչքի հիվանդությունների Ադրբեջանի գիտահետազոտական ինստիտուտում
Աշխատանքային գործունեություն
1984-1986 թվականներին աշխատել է «Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկա Արմինե
Փակումեանի անվան» որպես բժիշկ-ակնաբույժ
1986-1993 թվականներին աշխատել է Կոնսուլտատիվ Պոլիկլինիկայում որպես բժիշկ- ակնաբույժ
2004 թվականին աշխատել է Հանրապետական Զորակոչային Հանձնաժողով որպես բժիշկ-ակնաբույժ
1993-2013 թվականներին աշխատել է Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնում» որպես բժիշկ - ակնաբույժ
2024 թվականից մինչ այժմ աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում
Մասնագիտական գործունեություն
1984 թվական Մոսկվա «Տեսողության կոնտակտային կորեկցիա»
2005 թվական Երևան՝ «Արցունքային օրգանների բնածին և ձեռքբերովի հիվանդություններ»
2007 թվական Երևան՝ «Աչքի ուռուցքների ախտորոշում և բուժում»
2017 թվական Սանկտ-Պետերբուրգ «Կատարակտայի Ֆակոէմուլսիֆիկացիա»
2018 թվականին Կիևում մասնակցել է «Տեսողության օպտոմետրիայի և կոնտակտային կորեկցիայի հիմունքները» սեմինարին
2019 թվականին Երևանում մասնակցել է «II Հայկական Միջազգային Ակնաբուժական Կոնֆերանս (AIOC II)»
2021 թվականին Երևանում մասնակցել է «III Հայկական Միջազգային Ակնաբուժական Կոնֆերանս (AIOC III)»
2022 թվականին Ուզբեկստանում մասնակցել է՝ Միջազգային Ակնաբուժական Կոնգրես IOC -ին
2022 թվականին Երևանում մասնակցել է «Հայկական ակնաբուժության նախագիծ»
բարեգործական հիմնադրամի եւ Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի 20-րդ միջազգային համաժողովին
2023 թվականին մասնակցել է «Հայկական ակնաբուժության նախագծի և Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի՝ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական հանրագումարին, ակնաբուժական սատելիտային սիմպոզիումին»
2023 թվականին Երևանում մասնակցել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի «Նեովասկուլյար գլաուկոմա եւ իրիդոկորնեալ էնդոթելյալ սինդրոմ. կլինիկական դեպքեր» թեմայով տեսական սեմինարին
2023 թվականին մասնակցել է «Ակնաբուժության արդի հարցեր» թեմայով դասընթացին