Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու սկզբնահատվածի ուսումնասիրման մեթոդ է, որի միջոցով հայտնաբերվում է այդ օրգանների տարաբնույթ հիվանդություններ (կերակրափողի բորբոքումներ, գաստրիտներ, խոց, բարորակ և չարորակ նորագոյացություններ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել հյուսվածքաբանական հետազոտության համար նմուշառում։ Այս հետազոտության ընթացքում հնարավոր է նաև որոշել Հելիկոբակտեր Պիլորի ինֆեկցիան։
Ինչպե՞ս նախապատրաստվել Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիային
Հետազոտությունից 1-2 օր առաջ սննդակարգից ցանկալի է բացառել․
Կարելի է սնվել կանաչ աղցանով, հավի միսով, շոգեխաշած հավի կոտլետներով, հնդկացորենի շիլաներով, ցածր յուղայնությամբ կաթնաշոռով։ Հարկավոր է խուսափել հատիկավոր մթերքներից, ընդեղենից։
Հետազոտության նախորդ օրը երեկոյան ճաշացանկի հիմքը կարող է լինել կարտոֆիլի պյուրե կամ շոգեխաշած բրոկկոլի։ Ցանկալի է դադարեցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։
Վերջին սնունդի ընդունումը պետք է լինի ոչ ուշ, քան նախորդ օրվա ժամը 18։00-ն։ Ընթրիքը պետք է լինի հագեցած, բայց դժվարամարս սնունդ չպարունակի։
Հետազոտությունից առաջ չի կարելի ուտել և խմել:
Քիչ քանակով ջուր կարելի է խմել հետազոտությունից ոչ ուշ, քան 2-4 ժամ առաջ։
Անհրաժեշտ է հետաձգել պատիճի կամ հաբի տեսքով դեղերի ընդունումը:
Եթե նախկինում ունեցել եք ալերգիաներ, հատկապես դեղերից, անպայման տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:
Եթե ունեք նախկինում կատարված հետազոտություններ կամ այդ կապակցությամբ ստացիոնար բուժում եք ստացել, ապա ցանկալի է ներկայացնել էպիկրիզները և այդ հետազոտություններ արդյունքները;
Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրության շրջանակներում կատարելու դեպքում անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան բաժանմունքի հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով: