Siemens Healthineers ընկերության Somatom go.Up համակարգչային տոմոգրաֆը բարդագույն ռադիոլոգիական հետազոտություններ է կատարում՝ դրանով իսկ ընդլայնելով հետազոտությունների ծավալները:
Արդյունավետ աշխատանքի շնորհիվ Somatom go.Up-ը ընդլայնել է կլինիկական հետազոտությունների ծավալը, էականորեն բարձրացրել ուսումնասիրությունների որակը:
նորագույն ինժեներական լուծումների շնորհիվ Somatom go.Up-ն ունի հետևյալ առավելություները`
- 1,5 անգամ կրճատվել է հետազոտության ժամանակահատվածը
- 4-ից 6 անգամ նվազեցվել է ճառագայթման չափաբաժինը
- կրճատվել է ներարկվող կոնտրաստային նյութի քանակը, միաժամանակ պահպանվել է պատկերի որակը
Somatom go.Up տոմոգրաֆի բացառիկ հնարավորություններից է ցածր ճառագայթման ռեժիմով թոքերի հետազոտությունը, որը ճառագայթման առումով հավասար է ֆյլուրոգրաֆիկ հետազոտությանը, սակայն շատ ավելի ինֆոմատիվ է ու հարմար նաև կանխարգելիչ հետազոտությունների համար:
Somatom go.Up-ն ունի մինչև 160 սմ սկանավորման դիապազոնով սեղան, որը կարող է պահել մինչև 170 կգ հիվանդների: Սեղանը բազմաֆունկցիոնալ է, հագեցված նորագույն հարմարանքներով:
Ներդրված նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեռվից կառավարել գործողությունները պլանշետի օգնությամբ՝ օգտագործելով սենսորային էկրանի բոլոր հնարավորությունները:
