Մեկ քայլ առաջ կատարելով բժշկական սարքավորումների ստեղծման բնագավառում՝ Siemens Healthineers-ը ստեղծել է բոլորովին նոր որակի՝ արհեստական բանականությամբ օժտված մագնիսառեզոնանսային Magnetom VIDA 3 Tesla գերհզոր տոմոգրաֆիայի սարքը:
Արհեստական բանականության շնորհիվ Magnetom VIDA 3 Tesla-ն ախտորոշման ընթացքում գտնում է առկա խնդիրները, դասակարգում դրանք, դրանով իսկ օգնում բժշկին՝ առավել արագ և անսխալ կողմնորոշվել և ախտորոշել:
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր սերնդի այս սարքը նախորդների համեմատ ունի բազմաթիվ առավելություններ: Այն թույլ է տալիս իրականացնել առավել լայնածավալ հետազոտություններ՝ ամենասեղմ ժամկետներում ստեղծել որակյալ և հստակ պատկերներ:
Մագնիսական դաշտի 3 Tesla հզորությունը, մեծ տեսանելիությունը, առավել հստակ պատկերները տալիս են գերճշգրիտ եզրակացություն, ինչն էլ ապահովում է բացառիկ որակ և արագություն:
Բազմաթիվ գործառույթների և ծրագրերի շնորհիվ սարքը թույլ է տալիս բազմակի անգամ կրճատել հետազոտության անցկացման ժամանակահատվածը՝ ընդհուպ 10 րոպե:
Magnetom VIDA 3 Tesla-ն ապահովելով բարձր կետայնության նկարներ, տարբեր օրգան-համակարգերի ախտորոշման լայն հնարավորություններ է տալիս:
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքով հետազոտվում և հայտնաբերվում են հետևյալ օրգան- համակարգերի խնդիրները
- փափուկ հյուսվածքներ
- կենտրոնական նյարդային համակարգ
- ողնաշար
- մկանային համակարգ
- կրծքագեղձ
- որովայն և փոքր կոնքի օրգաններ
- հոդեր
Համակարգում ներդրված է էպիլեպսիայի հատուկ ծրագիր:
Նկատելիորեն կրճատվել են հետազոտությունների ժամանակահատվածները: Բացի այդ, այս սարքն ունի նաև լրացուցիչ օդափոխության համակարգ, ավելի կարճ սկաներ, ինչը շատ կարևոր է հատկապես փակ տարածություններից վախեր ունեցող մարդկանց համար:
Magnetom VIDA 3 Tesla առաջին սկաներն է BioMatrix տեխնոլոգիայով, որը համակարգն ադապտացնում է յուրաքանչյուր պացիենտի ֆիզիոլոգիական առանձնահատկություններին: Սա հատկապես կարևոր է բարձր քաշ ունեցող մարդկանց հետազոտության համար:
ՄՌՏ-ն ժամանակակից գործիքային հետազոտման որքան տեղեկատվական, նույնքան էլ անվնաս մեթոդ է, քանի որ զերծ է ճառագայթումից:
Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել օրգանիզմի այնպիսի խնդիրներ, որոնք հետազոտման որևէ այլ մեթոդի կիրառմամբ հնարավոր չէ:
«Էրեբունի» ԲԿ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքում հետազոտությունները կատարվում են միջազգային պրոտոկոլներին համապատասխան: Այն աշխատում է առանց հանգստի, շաբաթը 7 օր, 24 ժամյա հերթապահությամբ:
