«Էրեբունի» բժշկական կենտրոնի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայությունը հագեցած է վերջին սերնդի գերժամանակակից սարքավորումներով` Siemens Healthineers Magnetom Aera 1,5 Tesla , Magnetom Vida 3Tesla և Magnetom Lumina 3 Tesla ժամանակակից սկաներներով: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր սերնդի այս սարքերը հնարավորինը սեղմ ժամանակահատվածում լայնածավալ հետազոտություններ են կատարում: Ունեն հզոր մագնիսական դաշտ և տեսանելիություն, ինչի արդյունքում տեղեկատվությունն առավել ճշգրիտ և հստակ է: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքերն ապահովում են բացառիկ որակ և արագություն:
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության համար հակացուցում կարող են հանդիսանալ հոդերի պրոթեզները կամ այլ օրթոպեդիկ սարքերը, սակայն որպես կանոն դրանք պատրաստված են մագնիսառեզոնանսի հետ համատեղելի մետաղներից, ուստի հիմնականում հետազոտությունն անցնելու համար խոչընդոտ չեն հանդիսանում:
Եթե այնուամենայնիվ դուք հոդերի պրոթեզներ կամ այլ օրթոպեդիկ սարքեր ունեք տեղադրած, ապա մագնիսառեզոնանսային հետազոտություն անցնելուց առաջ պետք է մագնիսառեզոնանսային ծառայության աշխատակցին ներկայացնեք`
Մարդու օրգանիզմում տեղադրված ստենտները, կավա-ֆիլտրերը, անոթային շունտերը հակացուցում չեն հանդիսանում մագնիսառեզոնանսային հետազոտություններ անցնելու համար:
Կարդիոստիմուլյատորների գերակշռող տեսակների դեպքերում չի թույլատրվում իրականացնել մագնիսառեզոնանսային հետազոտություններ: Սակյան գոյություն ունեն կարդիոստիմուլյատորների առանձին մոդելներ, որոնք կարող են անջատվել ՄՌՏ հետազոտության ժամանակ, սակայն այդ հարցերը պետք է քննարկել բացառապես առիթմոլոգի հետ:
Ի տարբերություն շարժական լսողական ապարարտների, ներքին ականջի պրոթեզները հաճախ անհամատեղելի են ՄՌՏ-ի հետ, սարքավորումները կարող են վնասվել, ծնկից վեր հետազոտություն իրականացնել չի կարելի:
Հետվիրահատական կլիպսերը, կարերը, ստերնոտոմիայից հետո մետաղական կարերը համատեղելի են և հակացուցում չեն հանդիսանում մագնիսառեզոնանսային հետազոտություններ անցնելու համար:
Հղիները կարող են անցնել մագնիսառեզոնանսային հետազոտություն:
Հղիության երկրորդ եռամսյակից ՄՌՏ կարելի է իրականացնել առանց սահմանափակումների:
Մագնիսառեզոնանսային հետազոտությունը Առողջության համընդհանուր ապահովագրական կամ այլ ծրագրերով կատարելու համար անհրաժեշտ է հատուցումը նախապես համաձայնեցնել համապատասխան ծառայությունների հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր կլինի կատարել միայն վճարովի հիմունքներով: