Loading

Որակ և հարմարավետություն միջազգային ստանդարտներով

16.02.2026

«Էրեբունին», հանրապետությունում լինելով բազմապրոֆիլ խոշորագույն բժշկական կենտրոն, մշտապես զարգացնում, ավելացնում և ընդլայնում է ծառայությունները, արդիականացնում սարքավորումներն, անընդհատ բարելավում շենքային պայմաններն, այն համապատասխանեցնելով բուժօգնության մատուցման որակի չափանիշներին, միաժամանակ ապահովելով հարմարավետություն և խնամք:

Այստեղ ապրելու և աշխատելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն են հրավիրվում արտերկրի մեր հայրենակից մասնագետներն, ովքեր սիրով ընդունում են առաջարկը: Անձնակազմն անընդհատ համալրվում է երիտասարդ, առաջադեմ, աշխարհի հեղինակավոր բուհերում կրթված և կլինիկաներում կատարելագործված մասնագետներով, որոնք «Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակից ավելի բաժանմունքներում, ծառայություններում կողք-կողքի աշխատում են, խորհրդատվություն իրականացնում, վիրահատում «Էրեբունիի» փորձառու բժիշկների հետ:

Վերջին տարիներին կենտրոնում իրականացված բարեփոխումների առաջնահերթություններից է նաև մշտապես շենքային պայմանների բարելավումն ու հարմարավետության ապահովումը: Վիրահատարանները, վիրասրահները, հետվիրահատական հատվածներն, ինչպես նաև միջանցքներն, ընդունարանները, հիվանդասենյակները, բաժանմունքներն ամբողջությամբ, հազարավոր քառակուսի մետր մակերեսով, վերանորոգվել, վերազինվել, կահավորվել են նոր, ավելի ժամանակակից ու ֆունկցիոնալ նախագծերի համաձայն:

Վերանորոգման և վերազինման աշխատանքներն ամբողջովին իրականացվել են JCI (Joint Commission International) հավատարմա գրման պահանջներին համապատասխան:

Անվտանգ միջավայր հիվանդների, այցելուների և անձնակազմի համար: Սարքավորումների ճիշտ աշխատանքի վերահսկում, հրդեհային ազդանշանների, հակահրդեհային սենսորային անվտանգային համակարգերի ներդրում: «Facility Management & Safety»

Օդափոխության և օդի որակի վերահսկման, հոսքային, անվտանգային համակարգերի, վթարային անվտանգ ելքերի, տարհանման սխեմաների, ուղղորդող նշանների առկայություն, ինչպես նաև վարակների կանխարգելում, մաքրման և ախտահանման կանոնավոր գործելակարգ «terminal cleaning», մաքուր և կեղտոտ հոսքերի ապահովում: (clean/dirty workflow).

Յուրաքանչյուր հիվանդի դուրսգրումից հետո խորը, ամբողջական ախտահանում, մաքրում, terminal cleaning, միանվագ օգտագործման և անձնական հիգիենայի պարագաների կառավարում:

JCI հավատարմագրման անվտանգային պահանջներից բացի «Էրեբունի» բժշկական կենտրոնում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդասենյակների հարմարավետությանը, մասնավորապես ծննդատան հիվանդասենյակները կահավորվել են ոչ բժշկական ավանդական մահճակալներով, կահույքով, որպեսզի կանայք հետծննաբերական շրջանը կարողանան հաղթահարել հարմարավետ ինտերիերով, ջերմ և հյուրանոցային բարձրակարգ համար հիշեցնող միջավայրում:

Մատուցվող հարբժշկական ծառայությունները նույնպես նորացվել են, արդիականացվել: Ստացիոնար բուժում ստացողներին բալանսավորված, էկոլոգիապես մաքուր երեք անգամյա սնունդ է տրամադրվում:

Այս ամենը պատշաճ ծառայություններ մատուցելու ձգտման արդյունքն է, որտեղ անվտանգությունն ու որակը համադրվել են մարդկային ջերմության, հարգանքի և հոգատարության հետ։

Քայլելով համաշխարհային բժշկության առաջատար չափորոշիչների հետ մեկ շնչով հետայսու «Էրեբունին» սոսկ բժշկական հաստատություն չէ, այլ հոգատարության, հարմարավետության, անվտանգության և վստահության կենտրոն։

Որակ և հարմարավետություն միջազգային ստանդարտներով
Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR